ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Página 40

առաջացնում է իրավիճակի փաստացի փոփոխություն կամ փոփոխության ենթակա իրավիճակի պահպանում: 131. Երբ վարչական մարմինը ընդունում է գերատեսչական նորմատիվ կամ վարչական ակտ, ապա նա կարգավորում է որոշակի հարցեր տարբեր իրավական հարթություններում և տարբերակվող վերացականությամբ՝ մի դեպքում խոսքն անորոշ (նորմատիվ իրավական ակտ), մյուս դեպքում խիստ որոշակի կամ որոշակիացման ենթարկվող (անհատական՝ վարչական ակտ) հասցեատերերի մասին է: 132. Որպեսզի վերոգրյալ սահմանումները լինեն ավելի առարկայական, ներքոգրյալում կներկայացնենք երկու պրակտիկ օրինակ, որտեղ սահմանված են վերոգրյալ վերլուծությունների արդյունքում ձևավորված եզրահանգումները: 133. Օրինակ 1. Որևէ անձի պետական կենսաթոշակ նշանակելը իրականացվում է միայն վարչական ակտի միջոցով: Օրենքը պահանջում է, որպեսզի պետական կենսաթոշակի իրավունք ունեցող անձը դիմի համապատասխան վարչական մարմին իր այդ իրավունքը իրացնելու համար: Վարչական մարմինը չի կարող հենց այնպես, առանց անհատական ակտի, անձին տրամադրել կենսաթոշակ: Իսկ վարչական ակտի կայացումից հետո անձը ստանում է այդ իրավունքը և շարունակում է օգտվել այդ իրավունքից: 134. Օրինակ 2. Ճանապարհային ոստիկանությունը ազատում է փողոցին հարող մասնավոր սեփականության իրավունքով որևէ մեկին պատկանող շինության մուտքը վթարված ավտոմեքենայից, ապա նա դրանով փաստացի է ներգործում անձի իրավունքը սահմանափակող իրավիճակի վրա՝ առանց իրավակարգավորիչ բովանդակությամբ ակտ ընդունելու: 135. Ի մի բերելով վերոգրյալը, պարզ է դառնում հետևյալը, իրավական հետևանք առաջացնող վարչարարությունը ունի հետևյալ բաղադրիչները, որոնց միաժամանակյա առկայությունը պարտադիր չէ: 1) ուղղված է իրավիճակի կարգավորմանը. 2) ունի իդեալական էություն. 3) առաջացնում է իրավական հետևանքներ. 4) դեռևս ենթակա է կատարման: 136. Փաստացի հետևանքներ առաջացնող վարչարարությունը ֆիզիկական այն ազդեցությունն է, որն առաջացնում է իրավիճակի փաստացի փոփոխություն կամ փոփոխության անհրաժեշտ ենթակա է պարզել, իրավիճակի արդյոք պահպանում: Հանձնաժողովի Վերոգրյալից կողմից ելնելով իրականացվող ուսումնասիրությունները իրավական հետևանք առաջացնելու ուղղված են թե ոչ, այսինքն` հանձնաժողովի կողմից իրականացվող վարչարարությունը փաստական, թե իրավական հետևանքներ է առաջացնում: 39