ներկայացրած հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական և Հայաստանի օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա, ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգող մարմնում` պարզաբանելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է, բացառությամբ սույն կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
125. Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել, որ Օրենքը ամբողջությամբ չի կարգավորում ուսումնասիրության իրականացման կանոնները, ժամկետները, իսկ « Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին » ՀՀ օրենքը, որպես օրենքի սուբյեկտ ճանաչում է Հանձնաժողովին:
126. Ստուգումների կազմակերպման մասին ՀՀ օրենքի առաջին հոդվածը նշում է, որ Օրենքը կարգավորում է …. ուսումնասիրության իրականացման կարգը, ինչպես նաև բացահայտում է վարչական մարմինների կողմից ուսումնասիրության իրականացման բովանդակությունը և որոշակի սահմանումներ է տալիս իրավահարաբերությանը:
127. Գտնում ենք, որ այս պարագայում ոլորտում բավարար չափով կարգավորված չեն Հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունների իրավահարաբերությունը: Ի հակառակ այս ոլորտի, հարկային մարմինների կողմից իրականացվող ուսումնասիրությունները բավարար չափով կարգավորված են ՝ սահմանելով և վարչական մարմնի և մասնավոր անձանց գործողությունները և դրանց հետևանքները:
128. Որպեսզի իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ իրավական գնահատական տրվի, անհրաժեշտ է նախ պարզել, թե որոնք են համարվում վարչարարության իրականացման արդյունքում իրավական հետևանքներ առաջացնող գործողություններ, իսկ որոնք փաստական հետևանքներ առաջացնող հետևանքներ:
129. Իրավական հետևանքներ առաջացնող գործունեություն իր գործունեությանը արտաքին ներգործություն հաղորդելու ու դրանով նաև իր իշխանական լիազորություններն իրականացնելու նպատակով վարչական մարմինը կարող է և պարտավոր է գործի դնել ինչպես իրավակարգավորիչ, այնպես էլ փաստացի, ֆիզիկական միջոցներ: Թե ո ՞ ր դեպքում է ընդունվում իրավական ակտ, և ո ՞ ր դեպքում է ապահովվում ֆիզիկական ներգործություն իրավիճակի վրա, կարգավորվում է, որպես կանոն, օրենքներով:
130. Իրավական ակտի և փաստացի ներգործության տարբերությունն այն է, որ իրավական ակտն ուղղված է ՝ որևէ իրավիճակի կարգավորմանը, ունի իդեալական էություն, առաջացնում է իրավական հետևանքներ և դեռևս ենթակա է կատարման: Իսկ փաստացի ներգործությունը ֆիզիկական այն ազդեցությունն է, որն
38