է դրանց ընթացքը կամ բացակայում են դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկատվությունը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնելու իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սույն մասով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունից:
120. Վերոգրյալ իրավական ակտերի համակարգային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ Օրենքով սահմանված չեն ուսումնասիրության կոնկրետ ընթացակարգերը, այսինքն` բացակայում են այն կանոնները, որոնց հիման վրա պետք է հանձնաժողովը իրականացնի իր լիազորությունները, բացակայում են վարույթի օրինականության պահպանման երաշխիքներ, ուսումնասիրության մասնակիցների իրավունքների և պարտականությունների հստակ ամրագրումներ:
121. Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը կազմված է ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:
122. « Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին » ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն ՝ Հայաստանի տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են- Հանձնաժողովը:
123. « Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին » ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1- ին կետի համաձայն ՝ սույն օրենքը կարգավորում է Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում( այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի( այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:
124. Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն ՝ ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը` վերջինիս
37