ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 37

117. Այսպիսով, վարչական մարմինների՝ վերոնշյալ նպատակներով պայմանավորված արտաքին ներգործությանն ուղղված գործունությունը պետք է իր տրամաբանական ավարտին հասնի, արտահայտվելով որոշակի իրավական ակտի կամ փաստացի ներգործության տեսքով: Այդ գործունեությունը, ըստ Վարչարարության հիմունքների մասին օրենքի, եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտի ընդունմամբ, ինչպես նաև գործողությամբ կամ անգործությամբ, որը մասնավոր անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ: Իսկ, քանի որ իրավական՝ նորմատիվ կամ վարչական ակտը մասնավոր անձանց համար պարտադիր կերպով իրավական հետևանքներ է առաջացնում, ապա այդ գործողությունն ըստ արդյունքի կարելի է դասակարգել իրավական և փաստական հետևանքներ առաջացնող գործունեություն: 118. Այսպիսով, կիրականացնենք վերոգրյալ իրավական վերլուծությունների համադրումը ներկայացված դատական պրակտիկայի և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնների հետ: Իրավակիրառ վեճը վերաբերվում է Հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրություններին և այդ ուսումնասիրության նկատմամբ իրավական գնահատականին: 119. Հանձնաժողովի կողմից ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ կանոնները Օրենքը բացահայտում է հետևյալ չափով: Օրենքի հոդվածներ Օրենքի 19-րդ Իրավական կանոններ 1.Հանձնաժողովն իրավունք ունի՝ հոդվածի 1-ին մասի ա) ա) ընդունելու որոշումներ՝ ենթակետի 2-րդ և 3-րդ մասեր Օրենքի - ապրանքային շուկաների ուսումնասիրության, - վարչական վարույթ հարուցելու ստուգում, ուսումնասիրություն իրականացնելու, 19-րդ գ) տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվ. հոդվածի մասի ենթակետ 1-ին արժանահավատության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գ) գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացնելու ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) և (կամ) դիտանցում. Օրենքի 19-րդ Եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի հոդվածի 1 կետ 2 ներկայացնում քննարկման, վարույթի, ստուգման, ուսումնասիրության և (կամ) դիտանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում 36