ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 36

վարչարարության հիմնարար սկզբունքների հետ: Նախ` արձանագրենք, որ սույն ուսումնասիրությունը չի հետապնդում նպատակ ստուգել ուժի մեջ մտած դատական ակտերի իրավաչափությունը: Ուսումնասիրության նպատակը նորմատիվ իրավական ակտերում և այդ ակտերի հիման վրա ընդունված անհատական իրավական ակտերում սահմանված կանոնների և պրակտիկայի համադրությունն է հիմնարար սկզբունքների հետ և արդյունքում հակասության բացահայտումն ու վերհանումը:
113. Վարչարարության հիմունքների մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ՝ 2) վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
114. Վարչական մարմինները, այդ թվում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հանրային իրավունքի ոլորտում իշխանական լիազորություններով օժտված մարմին է: Իրականացնելով հանրային ոլորտում իշխանական լիազորությունները մասնավոր անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
115. Վարչական մարմնի արտաքին ներգործություն ունեցող որևէ գործունեություն ինքնանպատակ չէ և պետք է հետապնդի նպատակներ, որոնց հասնելով էլ այդ գործողությունը պետք է եզրափակվի: Վարչական մարմինը չի կարող գործունեությունը ծավալել լոկ գործելու պատրանք առաջացնելու համար, ինչպես դա իրականում, երբեմն, տեղի է ունենում: Դա էական չափով հարկատուների միջոցների հաշվին գոյացող պետական կամ համայնքային բյուջեի միջոցների վատնում է:
116. Վարչական մարմինների հիմնական գործառույթային նպատակը ՀՀ Սահմանադրության և օրենքների իրականացումն է( կատարումը) իրավական պետության սկզբունքներին և կանոններին համապատասխան: Վարչական մարմիններն այդ նպատակին կարող են հասնել միայն այն դեպքում, երբ իրենց գործունեությունը սկզբից մինչև վերջ ենթարկվեն որոշակի հստակ և թափանցիկ կանոնների: Նման կանոնները կանխորոշում են վարչական մարմինների կողմից իրենց խնդիրների իրականացումը, եթե վարչական մարմինները հետևում են այդ կանոններին: Իհարկե, վարչական մարմինների գործողության մանրախնդիր և համընդգրկուն կանոնակարգումն անհնար է: Դա նաև կհակասի գործադիր իշխանության էությանը, որը ենթադրում է գործադիր մարմինների որոշակի հայեցողական ազատություն ՝ իրենց նպատակների իրագործման հարցում: Սակայն օրենսդիրն է, որ սահմանում է այդ նպատակները և առավել մանրամասնությամբ կամ միայն ընդհանուր կերպով որոշում դրանց հասնելու միջոցները:
35