ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 35
է էլեկտրատեխնիկայի շրջանառության բնագավառում ուսումնասիրության
իրականացման սկիզբը»։25
108. Վարչական վերաքննիչ դատարանը անդրադառնալով բողոքաբերի երկրորդ
հիմքին, որը վերաբերվում էր Վարչարարության հիմունքների մասին օրենքի 28-րդ
հոդվածի, ՀՀ Կառավարության 25.06.20-4 թվականի թիվ 975-Ն որոշմանը, նշել է
հետևյալ դիրքորոշումը.
«Ինչ վերաբերում է բողոք բերող անձի այն պնդմանը, որ վարչական վարույթի
գործում առկա որևէ նյութ, փաստաթուղթ համարակալված չէ, գործը չունի
շապիկ, հերթական համար, դրանում բացակայում է նշում այն մասին, թե ում
նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել, վարույթը սկսվելու տարեթիվը,
ամիսն ու ամսաթիվը, գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը,
գործը կարված և կնքված չի եղել, ապա Վերաքննիչ դատարանն
արձանագրում է, որ նշվածը չի կարող որոշման անվավերության հանգեցնող
հանգամանք հանդիսանալ»:
109. Բողոքաբերը վարչական վերաքննիչ