ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 34
105. «Արայ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ Հանձնաժողովի` ՀՀ Հանձնաժողովի 30.07.2013 թվականի
թիվ 184-Ա որոշումը (որոշման 2-րդ կետը)` «Արայ» ՍՊԸ-ի մասով անվավեր
ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/9756/05/13 վարչական գործով ՀՀ վարչական
դատարանի 02.07.2014 թվականի վճռի դեմ ընկերության կողմից ներկայացվել է
վերաքննիչ բողոք:
106. Հայցվորը վերաքննիչ
խնդիրները.
դատարանում
բարձրացրել
է
ներքոգրյալ
իրավական
1) Հանձնաժողովը չի պահպանել վարչական վարույթի ժամկետները։
Սույն
իրավական
փաստարկի
ժամանակ
Հայցվորը
նշելով,
որ
ուսումնասիրության նպատակը վարչական ակտ ընդունելն է և այդ ժամկետից է
սկսվում վարչական վարույթի ժամկետը: Որպես իրավական հիմք հղում է
կատարել Վարչարարության հիմունքների մասին օրենքի 19-րդ հոդվածը, որի
համաձայն՝ Վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ
ընդունելուն ուղղված գործունեությունն է:
2) Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը չի ապահովել վարչական
վարույթի գործերի վարման կարգը:
Սույն իրավական փաստարկի ժամանակ Հայցվորը նշել է, որ Հանձնաժողովը
խախտել է Վարչարարության հիմունքների մասին օրենքի 28-րդ հոդվածը և
օրենքով սահմանված կարգով չի հաշվառել վարչական վարույթի նյութերը:
107. Վարչական վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 20-ին կայացրել է
վերաքննիչ բողոքը մերժելու որոշումը: Վերաքննիչ դատարանը անդրադառնալով
վերոգրյալ իրավական խնդիրներին և վեճին, հայտնել է հետևյալ իրավական
դիրքորոշումը:
«Հանձնաժողովին, ի թիվս այլ լիազորությունների, վերապահված է վարչական
վարույթ հարուցելու, ստուգում, ուսումնասիրություն իրականացնելու մասին
որոշումներ
ընդունելու
լիազորությունները։
Ընդ
որում,
եթե
ուսումնասիրության իրականացման արդյունքում պարզվում է, որ շուկայում
առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, ապա այդ
դեպքում Հանձնաժողովի կողմից չի ընդունվում վարչական ակտ։
Սույն գործի փաստերի համաձայն` Հանձնաժողովի 29.04.2013 թվականի թիվ
ԱՇ-729 գրությամբ Ընկերության տնօրենին հայտնել է, որ տվյալ
ժամանակահատվածում
Հանձնաժողովը
ուսումնասիրություն
է
իրականացնում էլեկտրատեխնիկայի շրջանառության բնագավառում։
Հետևաբար, նշված գրության օրը չի կարող համարվել վարչական մարմնի
կողմից վարչական ակտ ընդունելուն ուղղված գործողության կատարման
սկիզբ, քանի որ տվյալ պահին` 29.04.2013 թվականին, ընդամենն ազդարարվել
33