Վարչական մարմինը դրա իրականացման համար իրավունք չունի պարտականություն դնել մասնավոր այդ անձի վրա, կամ այլ կերպ անհանգստացնելու նրան:
100. Օրենքը նախատեսում է պատասխանատվության միջոց( 36-րդ հոդված)՝ 7. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:
101. Վերոգրյալ իրավական նորմի համաձայն, այն դեպքում, երբ ըստ վարչական մարմնի, անձը ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ, անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Այնինչ, եթե անձը վարչական մարմին չի ներկայացնում պահանջվող տեղեկատվությունը կամ տեղեկատվության որոշ մասը, վարչական մարմնի մոտ չի առաջանում այն կանխավարկածը, որ անձը չունի այդ տեղեկատվությունը, և այդպիսով չի ներկայացրել այն, այլ առաջանում է այն կանխավարկածը, որ անձը տիրապետում էր այդ տեղեկատվությանը և չի ներկայացրել այն, զանցառու է և իրավախախտ:
102. Վերոգրյալ փաստական հանգամանքը կոնկրետ վերոգրյալ դատական գործի օրինակով կարող է հավաստվել հանձնաժողովի կողմից ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից Վարչարարության հիմունքների մասին օրենքով սահմանված կարգով փոխօգնության կարգով ստանալու տեղեկատվություն և դրանից հետո արձանագրել, որ առկա է տեղեկատվությունը, որը Հայցվորը չի ներկայացրել հանձնաժողով:
103. « Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին » ՀՀ օրենքի 1-ին հոդվածի ութերորդ պարբերության համաձայն ՝ Տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և( կամ) փաստացի գործունեության բացահայտման և( կամ) Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով հսկիչ գնումներ կարող է իրականացնել նաև Հանձնաժողովը:
104. Օրենքը և դատական պրակտիկան բացառում է սկզբունքի անմիջական ներգործությունը, և ինչպես նշում է դատարանը վերոգրյալ գործով. « եթե ընդունենք, որ նշված փաստարկը հիմնավոր է, ապա այն միևնույն է որևէ կերպ չէր կարող իրավական հիմք հանդիսանալ վիճարկվող ակտը ոչ իրավաչափ ճանաչելու համար, քանի որ զանցանքի օբյեկտիվ կողմը դրսևորվել է հենց հայցվորին ուղղված պահանջը չկատարելով »:
32