ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 32

պարունակում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ, հետևաբար ուսումնասիրության օպերատիվությունն ու ամբողջականությունն ապահովելու նպատակով նշված տեղեկատվությունը կարող էր պահանջվել միայն հայցվորից (մասնավորապես, օրինակ` ֆինանսական փաստաթղթերի մասով): Դրանից բացի, եթե ընդունենք, որ նշված փաստարկը հիմնավոր է, ապա այն միևնույն է որևէ կերպ չէր կարող իրավական հիմք հանդիսանալ վիճարկվող ակտը ոչ իրավաչափ ճանաչելու համար, քանի որ զանցանքի օբյեկտիվ կողմը դրսևորվել է հենց հայցվորին ուղղված պահանջը չկատարելով» (Ընդգծումը մերն է): 95. Վերոգրյալ իրավական փաստարկները և կանոնները անհրաժեշտ է համադրել Վարչարարության հիմունքների մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ մասի հետ, որի համաձայն՝ եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար: 96. Վերոգրյալ սկզբունքի բուն բովանդակության համաձայն՝ այն դեպքերում, երբ վարչական մարմինների մոտ առ