ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 31

89. Էմորշին ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հանձնաժողովի, խնդրելով վերացնել հանձնաժողովի № 379-Ա և 487-Ա որոշումները: Վեճի նյութաիրավական հիմքը հանձնաժողովի կողմից տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցմանը օրենքով սահմանված ժամկետում չպատասխանելն էր: 90. Հանձնաժողովը 27.03.2014թ № ԱՇ-753 գրությամբ ցանկացել է ստանալ հետևյալ տեղեկությունները. «փայաբաժինը ձեռքբերող ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հեռախոսահամար, հասցե, անձնագրի տվյալներ, գործարքով ձեռքբերվող փայաբաժնի չափը՝ տոկոսով, գործարքի արդյունքում նրան պատկանող փայաբաժնի չափը՝ տոկոսով. այն տնտեսվարող սուբյեկտների ցանկը, որտեղ փայաբաժին ձեռքբերող անձն ունի մասնակցություն և փայաբաժնի չափը՝ տոկոսով:» 91. Հայցվոր կողմը վարչական դատարանում հղում էր կատարում Վարչարարության հիմունքների մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ մասին, որի համաձայն՝ Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար: 92. Հանձնաժողովի կողմից հայցվող տեղեկատվությունը վերաբերվում էր այնպիսի տեղեկատվության, որը մշակվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին ՀՀ օրենքով, որի իրականացումը դրված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից: 93. Այսինքն, վերոգրյալ տեղեկատվությունը վերաբերվում էր վարչական մարմինների փոխադարձ օգնությանը, որը կարգավորվում է Վարչարարության հիմունքների մասին օրենքի 14-ից 18-րդ հոդվածներով: Հայցվորը գտնում էր, որ Հանձնաժողովը կարող էր և պարտավոր էր դիմել փոխօգնության և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն այն վարչական մարմնից, որը տիրապետում է այդ տեղեկատվությանը: 94. ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/7424/05/14 դատական գործով կայացրել է վճիռ, որտեղ մերժել է Հայցվորի պահանջը: Որպես վերոգրյալ փաստարկների հերքող իրավական հիմնավորում, դատարանը նշել է հետևյալ դիրքորոշումը. «Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստին, որ Հանձնաժողովը կարող էր տեղեկատվության մի մասը ստանալ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, պետք է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն ամբողջական տեղեկատվություն չի 30