ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Página 30

պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո, բացառությամբ «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված դեպքերի: 83. Վերոգրյալ իրավական նորմով պատասխանատվության ժամկետները սահմանափակվել են հարկային իրավահարաբերությունում: Վերոգրյալ շարքը կարելի է համալրել բազմաթիվ այլ իրավահարաբերություններում առկա կանոններով, երբ որևէ պատասխանատվության միջոց կիրառելու համար սահմանված է կոնկրետ ընթացակարգային ժամկետ: 84. Վերոգրյալ իրավական սահմանումը ունի իր հիմնավորումը: Ցանկացած իրավախախտում արձանագրվում և կիրառվում է պատասխանատվության միջոց ապացույցների հիման վրա: Վարչական վարույթում ապացույցներ են հանդիսանում՝ (Վարչարարության հիմունքների մասին օրենքի 42-րդ հոդված) գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար: 85. Վերոգրյալ ապացույցները ունեն իրենց վաղեմության ժամկետները, օրինակ՝ բացատրությունները և ցուցմունքները հիմնված են հիշողության հիման վրա, որը ժամանակի ընթացքում մոռացվում է, փորձագիտական եզրակացությունը հիմնված է առկա փաստերի հիման վրա, որը ժամանակի ընթացքում կորցնում է իր նշանակությունը կամ բովանդակությունը, փաստաթղթերը կորում են, իրերը փչանում և այլն: 86. Այսինքն, վարչական իրավահարաբերության կողմը ժամանակի ընթացքում ձեռք է բերում և պահպանում իր փաստարկները հիմնավորող ապացույցները և այդ ապացույցները պահպանում են այն ժամանակահատվածում, որի ընթացքում հնարավոր է տեղի ունենա իրավական միջամտող հետևանք: 87. Վերոգրյալը ամբողջությամբ համադրելով դատարանի (գործ թիվ ՎԴ-1504/05/15) և իրավական նորմերի այն կանոնների հետ, որի համաձայն Օրենքը պատասխանատվության ենթարկելու համար ժամկետների որևէ սահմանափակում չի նախատեսում, կարող ենք եզրակացնել, որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության հիմնարար սկզբունքին: 88. Վերոգրյալ խնդրից ելնելով, տնտեսվարող սուբյեկտները պետք է յուրաքանչյուր ցուցաբերած վարքագծից հետո (որը հնարավոր է ապագայում մեկնաբանվի ի վնաս իրենց) հավաքագրել ապացույցներ և այդ ապացույցները երկարաժամկետ պահպանել, քանի որ հնարավոր է մի քանի տարի անց ենթարկվեն պատասխանատվության: 29