որ պատասխանողը բաց է թողել սահմանված ժամկետը ։ Սակայն, դատարանը մեկ անգամ ևս նշում է, որ սույն իրավահարաբերությունների նկատմամբ չի տարածվում վկայակոչված նորմը, քանի որ այս պարագայում առկա է առանձին տեսակի վարչական վարույթ, որի առանձնահատկությունները և վրա հասնող պատասխանատվությունը սահմանված է Օրենքով, իսկ տվյալ օրենքը պատասխանատվության ենթարկելու համար ժամկետների որևէ սահմանափակում չի նախատեսում »։
78. Վերոգրյալ դիրքորոշման համար դատարանը, որպես իրավական հիմք հաշվի է առել Վարչարարության հիմունքների մասին օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն ՝ « 3. Առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով »։
79. Վերոգրյալ դիրքորոշմամբ իրավակիրառ պրակտիկայում առկա է դատարանի վկայակոչած այն իրավիճակը, երբ Օրենքով պատասխանատվության ենթարկելու համար ժամկետների որևէ սահմանափակում չի նախատեսում և պատասխանատվության ենթարկելու համար որևէ ժամկետով հանձնաժողովը սահմանափակված չէ: Այլ կերպ ասած, հանձնաժողովը կարող պատասխանատվության ենթարկել մի անձի, որի կատարած իրավախախտումը տեղի է ունեցել, օրինակ, մի քանի տարի առաջ:
80. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 332-րդ հոդվածների համաձայն ՝ Հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Իրավական նորմը սահմանում է քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների կողմից իրավունքը խախտված անձի հայցով. պաշտպանության ժամկետը այն է` որպես ընդհանուր կանոն երեք տարի:
81. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի / և նշում, որ պատասխանողը բաց է թողել սահմանված ժամկետը ։
82. Իրավական նորմով ժամկետային սահմանափակում է մտցվում վարչաիրավական հարաբերություններում, որի համաձայն անձինք կարող են պատասխանատվության ենթարկվել երկու ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ տեղի է ունեցել խախտումը: Հարկերի մասին ՀՀ օրենքի 30.1.-րդ հոդվածի համաձայն ՝ Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային
28