ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 28
4. Մինչև վերջնական որոշման
կայացումը հատուկ փաստաթղթի՝
SoA-ի
հրապարակում,
որը
սահմանում
է
վարույթի
շրջանակները և դրանից դուրս գալ չի
թույլատրվում։
4. Ապրանքային
շուկայի
անորոշություն, որի արդյունքում
հնարավոր է, մինչև վարույթի
ավարտը, տնտեսվարողը չիմանա
մեղադրանքի էությունը։
5. ՕՐԵՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԵՎ
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ
ԴԱՏԱԿԱՆ
74. Հայաստանի էլեկտրական ցանցերը դիմելով դատարան ընդդեմ Հանձնաժողի, խնդրել
են վերացնել հանձնաժողովի 23.02.2015թ № 26-Ա որոշումը (գործ №՝ ՎԴ-1504/05/15):
Հայցվորի իրավական փաստարկը կայանում էր վարչական տույժ նշանակելու
ժամկետին:
75. Ըստ Հայցվորի, Հանձնաժողովը իրավունք ունի վարչական տույժ նշանակել օրենքով
նախատեսված ժամկետներում, քանի որ վարչական տույժ նշանակելու ժամկետները
չեն կարող լինել անսահմանափակ և պետք է որոշակի ժամկետով
սահմանափակված լինեն:
76. Որպես իրավական փաստարկ, Հայցվորը հղում է կատարել ՀՀ վարչական
իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասի, որի
համաձայն՝ Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու
օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող
իրավախախտման
դեպքում`
այն
բացահայտվելու
օրվանից
երկու
ամսվա
ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
77. ՀՀ վարչական դատարանը 02.12.2015թ կայացրեց վճիռ, որի համաձայն մերժեց
Հայցվորի հայցը: Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Վարչական
դատարանը անդրադառնալով վարչական տույժ նշանակելու ժամկետներին և այդ
ժամկետները համադրելով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի հետ գտել է.
«Հայցվորը հայցադիմումում մասնավորապես վկայակոչել է Վարչական
իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը
(Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու
օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող
իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա
ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի) և նշում,
27