Հանձնաժողովի լիազորությունների նկարագիրը համահունչ է Հանձնաժողովի լիազորություններին և հաշվի առնելով դրա ինստիտուցիոնալ նկարագիրը պրակտիկայում բազմաթիվ վեճերի առիթ հանդիսացել ։
Մրցակցային իրավունքի ոլորտում, փաստերի հավաքագրման, հետաքննության և որոշումների կայացման իրավասությունները պատկանում են մեկ մարմնին ՝ Հանձնաժողովին 5 ։
Հանձնաժողովի գործունեության հակասականությունը ընդգծող հաջորդ բնորոշ գիծն այն է, որ հաճախ պարզ չէ թե խնդիրը վարչական, թե քրեական իրավունքի տիրույթում է գտնվում ։ Որոշ մասնագետներ պնդում են, որ մրցակցային գործերը « լայնորեն դրսևորում են քրեաիրավական բնութագրիչներ 6 »։
Վարույթի հարուցում.
Հանձնաժողովը կարող է հետաքննություն սկսել թե դիմումի հիման վրա, թե սեփական նախաձեռնությամբ ։ Սեփական նախաձեռնությամբ վարույթ սկսելու հիմքերից են մամուլում հաղորդագրությունները, շուկայի դիտարկումները, այլ մրցակցային մարմինների հետաքննությունների արդյունքում ձեռք բերված տվյալները և այլն 7 ։
Քննության առարկայի սահմանումը.
Հանձնաժողովի կարգավորման 8 հոդված 20-ի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն հետաքննությունը սկսելիս պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն քննության առարկան և նպատակները ։ Սա նշանակում է, որ Հանձնաժողովը պարտավոր է նշել իր իրավասությունները « այնքան հստակ, որքան հնարավոր է, ինչ է փնտրում և ստուգում իրականացնելու հարցերը 9 »։
Տեղեկատվություն պահանջելու իրավունքը.
Հանձնաժողովը կարող է տեղեկատվություն պահանջել թե հասարակ հարցման, թե որոշում կայացնելու միջոցով ։ Հասարակ հարցման դեպքում տնտեսվարողը իրավունք ունի պատասխանել դրան, իսկ առանձին որոշման դեպքում ՝ պարտավոր է ։ Առանձին ակտով կայացված որոշման մեջ նշվում է իրավական հիմքը, այն տեղեկատվությունը, որը անհրաժեշտ է ստանալ, ստացման նպատակները և տրամադրման ժամկետները 10 ։ Առանձին ակտի ձևով կայացվող որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով 11 ։
5
Competition law of the European Community, fifth edition, Van Bael & Bellis, 2010, page 976, 4 th paragraph.
6
Competition law of the European Community, fifth edition, Van Bael & Bellis, 2010, page 976, 4 th paragraph.
7
Competition law of the European Community, fifth edition, Van Bael & Bellis, 2010, page 999, 1 st paragraph.
8
COUNCIL REGULATION( EC) No 1 / 2003 of 16 December 2002 on the implementation of the rules on competition laid down in Articles 81 and 82 of the Treaty ․
9
Minoan Lines v. Commission, { 2003 } ECR 2-5515( para. 55).
10
COUNCIL REGULATION( EC) No 1 / 2003 of 16 December 2002 on the implementation of the rules on competition laid down in Articles 81 and 82 of the Treaty, Article 18.
11
Competition law of the European Community, fifth edition, Van Bael & Bellis, 2010, page 1000, 1 st paragraph.
23