ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 25
Միայն անհրաժեշտ տեղեկատվություն.
Հանձնաժողովը կարող է պահանջել միայն այնպիսի տեղեկատվություն, որն
անհրաժեշտ է գործի լուծման համար։
SEP v Commission գործով առաջին ատյանի դատարանը նշել է, որ պահանջվող
տեղեկատվությունը հիմնավոր է, եթե «որոշակիորեն կարող է կապ ունենալ ենթադրյալ
խախտման հետ»։ Գործերից մեկով դատարանը գտել է, որ պահանջվող
տեղեկատվությունը անհրաժեշտ չէր, քանի որ Հանձնաժողովը արդեն տիրապետում էր
նման ինֆորմացիայի։
Ողջամիտ ժամկետի պահպանումը.
Հանձնաժողովը որոշումը պետք է կայացնի ողջամիտ ժամկետում։ Այս
պարտականությունը եվրոպական համայնքի հիմնարար սկզբունք է12։
Վարույթի տևողությունը վերջնական որոշման վրա ազդեցություն ունեցող գործոն
է, որոշ դեպքերում կարող է հանգեցնել նաև տուգանքի նվազեցմանը։ Ողջամտության
գնահատումը կատարվում է յուրաքանչյուր վարույթի առանձնահատկությունը հաշվի
առնելով։ Այնուամենայնիվ, դատական պրակտիկայում նշվել է, որ տևողության
ժամկետի սկիզբը պետք է հաշվարկվի ոչ թե առարկությունների մասին
հայտարարության (Statement of Objections) ծանուցման, այլ դրան նախորդող բոլոր
վարչական գործողությունների սկսման պահից13։ Տուգանքի ձեռնարկը14 Հանձնաժողովի
նախաձեռնողականության դանդաղկոտությունը և վարչական վարույթի անհամաչափ
երկար տևողությունը դիտարկում է որպես նշանակվող տուգանքի նվազեցման չափանիշ։
Համաչափության կանոնը .
ԵՄ իրավունքում լայնորեն տարածում է գտել և դատական պրակտիկայում
զարգացել է Հանձնաժողովի կողմից վարույթ իրականացնելու համաչափության կանոնը։
«Բոլոր անդամ պետությունների իրավական համակարգերում, հանրային
սուբյեկտների կողմից մասնավոր անձանց գործունեության միջամտությունը պետք է
ունենա իրավական հիմք և իրացվի օրենքով սահմանված հիմքերի հիման վրա և,
հետևաբար, այդ համակարգը պետք է ապահովի պաշտպանություն անհիմն և
կամայական միջամտությունից։ Այս համատեքստում Դատարանը պետք է գնահատի
յուրաքանչյուր
կոնկրետ
դեպքում
Հանձնաժողովի
կողմից
իրականացված
հետաքննությունը արդյոք համապատասխանում է համաչափության սկզբունքին»15:
Ընդ որում, Վարույթի կարգավորումների 18-րդ հոդվածի համաձայն՝
համաչափության սկզբունքը վերաբերում է թե Հանձնաժողովի կողմից իրականացվող
SCK and FNK v Commission {1997}, (para. 56).
FEG & TU v. Commission {2003} (para. 74).
14 Тhe Fining Guide
15 Dow Chemical Iberica and Others v. Commission, fn. 269 (para 16).
12
13
24