սահմանվու ՞ մ է ապրանքային շուկան և վերջինիս գերիշխող դիրքի առկայության մասին նախնական գնահատական տրվու ՞ մ է ։ Մինչև միջամտող վարչական ակտի ընդունում տնտեսվարողը հնարավորություն ստանու ՞ մ է տեղեկանալ ապրանքային շուկայի սահմանման մասին և դրա հիման վրա իրացնել պաշտպանության իր իրավունքը ։
Հատկանշական է նաև, որ այս անորոշության պայմաններում Հանձնաժողովի կողմից, հիմք ընդունելով Օրենքի 28-րդ հոդվածը, պահանջվում են տեղեկություններ ։ Ինչպես նշված է այդ հոդվածում Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ։ Հարկ է նկատել, որ այս լիազորությունը պրակտիկայում մեկնաբանվում է որպես Հանձնաժողովին պատկանող բացարձակ իրավունք, նշված չէ, թե տեղեկատվությունը պահանջելիս, որոշման մեջ ինչ վավերապայմաններ պետք է պահպանվեն( ինչի է պահանջվում կոնկրետ տեղեկատվությունը, վարույթի կոնկրետ որ հարցի պարզաբանմանն է այն ուղղված և այլն /։
Օրենսդրական բացերի և պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս բոլոր հարցերի մասին մինչև միջամտող վարչական ակտի ընդունումը տնտեսվարողը հստակ պատկերացում չի ունենում, ինչը խաթարում է պաշտպանության բուն էությունը ։ Մինչդեռ հենց ապրանքային շուկայի սահմանումով է պայմանավորված վարույթի ամբողջ ընթացքը 2 ։
2. Պաշտպանության կառուցակարգերը ԵՄ-ում ։
ԵՄ գործադիր մարմնի ՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի օրենսդրական բազայի և ԵՄ Արդարադատության դատարանի( Court of Justice of the European Union) նախադեպային իրավունքի հիման վրա վերլուծենք այն կառուցակարգերը, որոնք երաշխավորում են պաշտպանության իրավունքը մրցակցային օրենսդրության խախտման վարույթների ընթացքում ։
ԵՄ գործունեության պայմանագրի 3 81, 82-րդ( ներկայիս 101, 102-րդ հոդվածներ) հոդվածների հիման վրա Հանձնաժողովը ընդունել է 07.04.2004թ.-ի թիվ 773 / 2004 կարգավորումը Հանձնաժողովի կողմից պայմանագրի 81, 82-րդ հոդվածների հիման վրա վարույթ իրականացնելու վերաբերյալ 4 ։ Դրանով կարգավորված են վարույթ հարուցելուց մինչև վարույթի ավարտը հանձնաժողովի լիազորությունները, տնտեսվարողների իրավունքների ապահովման կառուցակարգերը ։
2 « Շուկայի սահմանումը հիմնարար դեր ունի մրցակցային վերլուծության համար ԵՄ իրավունքում », « Շուկայի սահմանումը հիմնական գործիքն է, որով նույնականացվում և բացահայտվում են ընկերությունների միջև մրցակցության սահմանները և վերլուծվում է վերջիններիս վարքագծի ազդեցությունը մրցակցային միջավայրի վրա »,- see EU Notice on Market Definition. « Գերիշխող դիրքի առկայությունը կախված է այն հանգամանքից, թե որքան նեղ կամ լայն ձևով է մատնանշվում շուկան »,- Competition law of the European Community, fifth edition, Van Bael & Bellis, 2010, page 102, 1 st paragraph.
3 The treaty on the functioning of the European Union, Article 101, 102.
4
COMMISSION REGULATION( EC) No 773 / 2004 of 7 April 2004 relating to the conduct of proceedings by the Commission pursuant to Articles 81 and 82 of the EC Treaty ․
22