ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Página 22
(ապրանքային շուկան կարող է սահմանվել շատ լայն և շատ նեղ, մի դեպքում տվյալ
շուկայում սուբյեկտների ծավալը մեծ է, մյուս դեպքում՝ քիչ, աշխարհագրական
սահմանները, շուկայի ծավալում մասնակցությունը ևս պետք է պարզաբանվեն ելնելով
շուկայի սահմանումից)։
Մինչդեռ, մինչև վարույթի հարուցումը, Հանձնաժողովը կոնկրետ որոշակի
շուկայում կատարում է (պետք է կատարի) ուսումնասիրություններ, պարզի շուկայի
ապրանքատեսակը, աշխարհագրական սահմանը, սուբյեկտներին, նոր միայն հիմքեր
հայտնաբերելու դեպքում, կոնկրետ տնտեսվարողի նկատմամբ հարուցի վարույթ։
Հանձնաժողովի 04.03.2002թ № 27 որոշման 1-ին հավելվածով սահմանված է
«Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման» կարգը, 2րդ հավելվածով՝ «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգը»։
1-ին հավելվածով սահմանված կարգի 2.1. կետի համաձայն՝
«Ապրանքային շուկայի ընդհանուր ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժինը
որոշելիս ապահովվում է վերլուծվող ցուցանիշների համադրելիությունը.
- ապրանքային խմբի միևնույն դասակարգչին պատկանելությունը,
- հաշվարկի կատարումը որոշակի ամրագրված ժամանակահատվածի համար,
- մասնակից բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար ապրանքային շուկայի
աշխարհագրական սահմանների նույնությունը:
Ապրանքային շուկայի ընդհանուր ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժինը
որոշելու համար.
- ընտրվում է ապրանքատեսակը,
- որոշվում է ապրանքային շուկայի ապրանքատեսակային և աշխարհագրական
սահմանները,
- տեղեկատվություն է հավաքվում տվյալ ապրանքային շուկայի մասնակից
տնտեսվարող սուբյեկտների ներքին շուկայում իրացման ծավալների վերաբերյալ և
որոշվում է ապրանքային շուկայի իրացման ընդհանուր ծավալը,
- ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա որոշվում է
ապրանքային շուկայի ընդհանուր ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժինը (ՏՍբ): Այն
որոշվում է որպես որոշակի ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտի կողմից
շուկայում իրացված որոշակի ապրանքատեսակի ծավալի և տվյալ շուկայում այդ
ապրանքատեսակի իրացման ընդհանուր ծավալի հարաբերություն»։
Խնդիրը կայանում է նրանում, որ պարզ չէ, թե երբ է որոշվում ապրանքային
շուկան, դա իրականացվում է մինչև կոնկրետ տնտեսվարողի նկատմամբ վարույթի
հարուցումը, թե՞ դրան նախորդում է Հանձնաժողովի ուսումնասիրություն մի շարք
տնտեսվարողների ներգրավմամբ։ Եթե նախորդում է ուսումնասիրություն, ապա դրա
հիման վրա կոնկրետ տնտեսվարողի նկատմամբ վարույթ հարուցելիս արդեն իսկ
21