ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 21
Հանձնաժողով) որոշմամբ սահմանված` որոշակի տարածքում տվյալ ապրանքի և դրա
փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները
որոշվում են գնորդի կողմից համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման
տնտեսական հնարավորություններով և նպատակահարմարությամբ: Ապրանքային
շուկան բնութագրվում է ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմաններով,
դրա սուբյեկտների կազմով և ծավալով»։
Արդեն նշեցինք, որ պրակտիկայում ապրանքային շուկայի որոշումը, դրանում
գերիշխող դիրքի առկայությունը և դրա չարաշահումը որոշվում են մեկ վարույթի
ընթացքում1։ Այս պրակտիկան ինքնին խնդիր չէր առաջացնի, քանի որ պարզ է, որ գործ
ունենք տնտեսագիտական հասկացությունների հետ, հնարավոր չէ սպառիչ սահմանել
բոլոր շուկաները, տնտեսվարողը ինքը ամենալավն է հասկանում ապրանքային շուկան։
Խնդիրներ առաջանում են պաշտպանության կառուցակարգերի բացակայության
պատճառով։
Պրակտիկայում, կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վարչական
վարույթ հարուցելու որոշման եզրափակիչ հատվածում նշվում է. «օրենքի հնարավոր
խախտման հիմքով հարուցել վարույթ» նախադասությունը։ Պատճառաբանական
մասերում տրվում են որոշակի հեղհեղուկ պարզաբանումներ, մասնավորապես,
«բարձրացրել է ծառայությունների գները», «օրենքով արգելվում է գերիշխող դիրքի
չարաշահումը»։ Ապրանքային շուկան, սակայն, չի սահմանվում հստակ։ Տնտեսվարողի
համար պարզ չի դառնում, թե հստակ ո՞ր ապրանքային շուկայի մասին է խոսքը
1
Թիվ ՎԴ/0115/05/12 վարչական գործի շրջանակներում ՀՀ վարչական դատարանը արտահայտել էր
հետևյալ դիրքորոշումը. «Օրենքի 6-րդ հոդվածի դրույթների մեկնաբանությունից պարզ է դառնում, որ
տնտեսվարող սուբյեկտի կողմից դրսևորած վարքագիծը (գործողությունը կամ անգործությունը)` որպես
մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահում որակելու առաջին նախապայման է հանդիսանում
համապատասխան ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ դիրքի առկայությունը։
«Մենաշնորհ դիրք» հասկացությունը նախևառաջ տվյալ ապրանքային շուկայում գործունեություն
իրականացնող տնտեսվարող սուբյեկտի փաստացի կարգավիճակն է, որն էլ իրավական ձևակերպում է
ստանում, ամրագրվում է Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ»։
Նույն գործով, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով այս դիրքորոշմանը, նշել է.
«Վերաքննիչ դատարանի գնահատմամբ տնտեսվարողի` մենաշնորհ դիրք ունենալու կարգավիճակի
Հանձնաժողովի որոշմամբ ամրագրելու օրենսդրական պահանջը դեռևս չի ենթադրում, որ տնտեսվարողի
տնտեսական ազատությունը բացարձակ էր այդ որոշմանը նախորդող ժամանակաշրջանի համար:
Մենաշնորհ դիրքի չափանիշները սահմանված են օրենքով, իսկ օրենքով սահմանված չափանիշներով
մենաշնորհ դիրք ունենալու հարցը որոշելու կարգը և չափանիշները սահմանելու հարցի լուծումն
օրենսդիրը վերապահել է հանձնաժողովին, այսինքն Հանձնաժողովն իր իսկ կողմից սահմանված
չափանիշներով որոշում է, թե տնտեսվարողն օրենքի իմաստով ունի մենաշնորհ դիրք, թե ոչ: Նշված
ուսումնասիրությունները, որպես կանոն, կատարվում են մինչև տնտեսվարողի` մենաշնորհ դիրք
ունենալու կարգավիճակի մասին Հանձնաժողովի որոշման կայացումը, ուսումնասիրությունների
արդյունքներն են հիմք հանդիսանում որոշման կայացման համար, ինչից հետևում է, որ Հանձնաժողովի
որոշմամբ տնտեսվարողը մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող է համարվում այն
ժամանակահատվածի համար, երբ կարգավիճակն օրենքի իմաստով որակվում է մենաշնորհ կամ
գերիշխող դիրք ունեցող, իսկ տնտեսվարողը, սկսած այն ժամանակահատվածից, երբ գործունեությունը
համարվել է մենաշնորհային, մինչև ապրանքային շուկայում իրավիճակի այնպիսի փոփոխությունը, որը
բացառում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունե