ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 20
Նույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված
պարտականությունը վարույթը հարուցելու դեպքում
մասնակիցներին ծանուցելու մասին։
է վարչական մարմնի
այդ մասին վարույթի
Այսպիսով, ընդհանուր վարչարարական սկզբունքը այն է, որ վարույթը սեփական
նախաձեռնությամբ սկսելը պետք է պայմանավորված լինի օրենքից բխող
անհրաժեշտությամբ կամ օրենքով վարչական մարմնին պետք է վերապահված լինի
հայեցողական լիազորություն։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»
ՀՀ օրենքի առարկայից բխում է, որ Հանձնաժողովին տրված է հայեցողական
լիազորություն մրցակցային օրենսդրության հնարավոր խախտումները հայտնաբերելու
և դրանք վերացնելու ուղղությամբ։
Հայեցողական լիազորությունների վերապահումը, սակայն, չի նշանակում, որ
Հանձնաժողովը ցանկացած պահի կարող է վարույթ հարուցել վերացական փաստական
և իրավական հիմքերով։ Փաստական հիմքերի առկայությամբ պայմանավորված
վարույթը պետք է հարուցվի օրենքի կոնկրետ նորմի ենթադրյալ խախտման հիմքով։
ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ.
«Տնտեսական
մրցակցության
պաշտպանության
մասին»
ՀՀ
օրենքի
ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս չի
նախատեսված այնպիսի կառուցակարգ, որը պաշտպանության իրավունքը ապահովելու
հնարավորություն կտար։ Այսինքն, խնդիրը թողնվել է Վարչարարության հիմունքների
մասին օրենքին։
Այնուամենայնիվ, մրցակցության օրենսդրության առանձնահատկություններով
պայմանավորված ակնհայտ է, որ պաշտպանության արդյունավետ միջոցի
առկայությունը կախված է այնպիսի հասկացությունների բացահայտումից, ինչպիսինն
են «ապրանքային շուկան», «գերիշխող դիրքը» և այլն։ Այն հանգամանքը, որ Օրենքով
կարգավորված չէ, թե դրանք ինչ ընթացակարգով են որոշվում (պրակտիկայում թե՛
«ապրանքային շուկան», թե՛ գերիշխող դիրքի առկայությունը, թե գերիշխող դիրքի
չարաշահումը պարզաբանվում են մեկ վարույթի շրջանակներում) առաջ է բերում մի
շարք խնդիրներ։
Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝
«Արգելվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող
դիրքի (այսուհետ` գերիշխող դիրք) չարաշահումը»։
Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք
ունեցող, եթե {…}»։
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝
«ապրանքային
շուկա`
Հայաստանի
Հանրապետության
մրցակցության
պաշտպանության
պետական
հանձնաժողովի
տնտեսական
(այսուհետ`
19