համար, նախ և առաջ պետք է բացահայտել ապրանքային շուկան( հակամրցակցային համաձայնություններ, գերիշխող դիրքի չարաշահումներ), այնուհետև որոշել այդ շուկայում որոշակի կարգավիճակի առկայությունը( օրինակ ՝ հիմնավորելու համար, որ առկա է գերիշխող դիրք) ապա նաև անդրադառնալ խախտման առկայությանը կամ բացակայությանը( գերիշխող դիրքի չարաշահում, հակամրցակցային հորիզոնական համաձայնություն և այլն /։
ՀՀ-ում վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթ հարուցելիս դրա հիմքերի մասին տեղեկացման մասով առկա են հետևյալ կարգավորումները ։
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝
« Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք »։
ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն ՝
« Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`
1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.
2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք »։ ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն ՝
« Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր »։
Վերոգրյալ սահմանադրական դրույթներից բխում է, որ վարչարարությունը պետք է լինի արդարացի և անաչառ, ներկայացված մեղադրանքի հիմքերը պետք է պարզ լինեն մեղադրվողի համար, օրենքներով պետք է սահմանվեն անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր հիմնական իրավունքների իրականացման( օրինակ ՝ պաշտպանության իրավունքի) իրականացման համար ։
Օրենսդրական մակարդակում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հիմքով հարուցվող վարչական վարույթի համար սահմանված են պաշտպանության իրավունքը ապահովող հետևյալ կառուցակարգերը ՝
‣ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ. Վարչարարության հիմունքների մասին օրենք 34-րդ հոդվածի համաձայն ՝
« Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը »։
18