ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Página 18

պարզաբանման՝ հնարավոր չէ իրավական եզրակացություններ անել և մեխանիզմներ մշակել: 70. Որոշակի դեպքերում, երբ ապրանքը կամ ծառայությունը նախկինում հնարավոր էր գնորդներից գնել ապրանքային շուկայում, այժմ այն դարձել է հնարավոր նաև համացանցի միջոցով: Արդեն իսկ առկա են այնպիսի կազմակերպություններ, որոնք հանդիսանում են միջնորդներ Գնորդ-ոչ ռեզիդենտ վաճառող հարաբերություններում, այսինքն` ապրանքային շուկայի մասնակից կարող է լինել ցանկացած իրավաբանական անձը ամբողջ աշխարհում: 71. Ավելի բարդ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ հիմնական ԳնորդՎաճառող իրավահարաբերությունը ծագում է համացանցի միջոցով և անհնարին է դարձնում վերոգրյալ չափանիշների կիրառությունը՝ հրամայական դարձնելով օրենսդրության համապատասխան փոփոխությունը: 72. Օրենքն արգելքներ է պարունակում այնպիսի գործողությունների կատարման նկատմամբ, որոնք հանգեցնում են մրցակցության սահմանափակմանը և այդ արգելքները տարածվում են ոչ միայն այն տնտեսվարող սուբյեկտների վրա, այլև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակման, կանխման, արգելման կամ անբարեխիղճ մրցակցության գործողության: 73. Վերոգրյալ միջոցի առկայության, ինչպես նաև այդ միջոցի անկիրառելիության մասին վերոգրյալ բաժիններում խոսվել է: Սույն դեպքում միայն արձանագրենք, որ թյուր է այն համոզմունքը, որի համաձայն տնտեսական գործունեության ազատության սահմանափակումը իրավական պետությունում միայն իրականացվում է մասնավոր սուբյեկտների կողմից և պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք անմասն են այդպիսի հարաբերություններում: 4. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ, ՀՀ-ԵՄ ՓՈՐՁԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1. ՀՀ-ում մրցակցային օրենսդրության խախտումների վարույթների ընթացքում պաշտպանության կառուցակարգերի իրավական և պրակտիկ բացերը. Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ վարույթի ընթացքում արդյունավետ պաշտպանության համար, նախ և առաջ պետք է տեղեկացված լինել, թե ինչ հիմքերով է այդ վարույթը հարուցվել։ Միայն դրանից հետո է պարզ դառնում, թե ինչի դեմ է պետք պաշտպանվել, վարույթը ինչի վերաբերյալ է ընթանալու։ Հաջորդ կարևոր խնդիրը պայմանավորված է մրցակային օրենսդրության առանձնահատկություններով: Մասնավորապես, մրցակցային օրենսդրության մի շարք խախտումներ հիմնավորելու 17