ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1 | Page 17

որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը, կամ 4) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը: 65. Ինչպես տեսնում ենք, Օրենսդիրը գերիշխող դիրք ունեցողի կարգավիճակ շնորհելու չափանիշներ է համարում 4 պայմանները, որից որևէ մեկը բավարարելու դեպքում անձը համարվում է գերիշխող դիրք զբաղեցնող և օրենքի ուժով պարտավոր է սահմանված կարգով որոշակի գործողություններ կատարել: Վերոգրյալ պայմանների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ կոնկրետ փաստական հանգամանքներում դժվար կլինի որոշել պայմանների առկայությունը կամ բացակայությունը, որից ենթադրվում է բարդ, համակողմանի, ժամանակատար աշխատանք: 66. Օրենքի 2-րդ հոդվածում բացահայտվում է ապրանքային շուկա հասկացողությունը, որի համաձայն՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված` որոշակի տարածքում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդի կողմից համապատասխան ապրանքի տարածքում ձեռքբերման նպատակահարմարությամբ: տնտեսական Ապրանքային հնարավորություններով շուկան բնութագրվում և է ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմաններով, դրա սուբյեկտների կազմով և ծավալով: 67. Վերոգրյալ հոդվածը լայն լիազորություն և հայեցողություն է սահմանել հանձնաժողովի համար ընտրելու, թե կոնկրետ փաստական հանգամանքների դեպքում որ տարածքը համարել ապրանքային շուկա և տվյալ ելակետային տվյալի հիման վրա իրականացնել վարչարարություն: 68. Սակայն ժամանակակից աշխարհի զարգացման համընթաց գնահատման չափանիշները փոխվում են և այն դեպքերում, երբ նախկինում կոնկրետ օրենքով սահմանված չափանիշի հիման վրա հնարավոր է սահմանել կոնկրետ իրավահարաբերություն, այժմ գնալով ավելի է դժվարանում, ընդհուպ մինչև անհնարին դարձնում նպատակների իրականացման համար ընտրված միջոցները: 69. Գերիշխող դիրքի չարաշահման հարցեր ուսումնասիրելիս պետական մարմիները և իրավաբան-հետազոտողները առնչվում են տնտեսագիտական այնպիսի կատեգորիաների, ինչպիսիք են՝ շուկայի ծավալը, շուկայի մրցակցային վիճակի գնահատման մեթոդիկան, շուկայական համակենտրոնացվածության մակարդակը, շուկայական իշխանության գնահատման գործակիցները և այլն, առանց 16