են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները:
61. Պետությունը պետք է ձգտի ապահովել ինչպես մրցակցության գոյությունը, այնպես էլ դրա որակական չափանիշները( բարեխղճություն, արդարություն, ազնվություն): Այս ամենը կազմում է մրցակցության բնագավառում իրավակարգի հիմքը: Մրցակցության ֆենոմենն արտահայտվում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների մասնավոր և պետության հանրային շահերի համակցության մեջ:
62. Շուկայում ապրանքների, ծառայությունների արտադրության և իրացման բնագավառում հնարավորինս ձեռնտու պայմանների, ինչպես նաև սպառողի և վերջինիս պահանջմունքները բավարարելու համար պայքարում դրսևորվում է մասնավոր հանրային շահը, իսկ տնտեսվարողների մենաշնորհային կամ գերիշխող դիրքի սահմանափակումների և զսպման մեխանիզմների կիրառմամբ դրսևորվում է պետության հանրային շահը:
63. Այս մոտեցումը սկզբունքային է և հիմք է ծառայում շուկայում մրցակցության իրավական կարգավորման համար: Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ՝ Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:
64. Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն ՝ 2. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե` 1) տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես որպես իրացնող կամ ձեռք բերող չի հանդիպում էական մրցակցության և( կամ) իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով` հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և( կամ) դուրս մղելու այլ տնտեսվարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից և( կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, կամ 2) որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ 3) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք
15