ԻՐԵՐ ԳՏՆՈՂ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ Կանոնակարգ | Page 4

3. Ռազմավարություն
3.1. Տեսանելի նշաններ
Թիմերը կարող են տեղադրել առավելագույնը 4 տեսանելի նշաններ դաշտից դուրս` դաշտի պատերից առավելագույնը 2 մետր հեռավորության վրա:
3.2. Փարոսներ
Թիմը կարող է տեղադրել առավելագույնը 3 փարոս դաշտից դուրս` դաշտի պատերից առավելագույնը 2 մետր հեռավորության վրա: Փարոսները կարող են լինել հետևյալ տեսակների ՝ RF Հաղորդիչ, Լուսային / IR Էմիտեր, Ձայնային / Ուլտրասոնիկ փեյջեր: RF հաղորդիչը պետք է մրցույթի վայրում բավարարի ազատ հաճախականության թողարկման շերտերից մեկին: Ժյուրին և կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում այլ սարքավորումների կամ սարքերի միջամտության համար:
3.3. Իներցիոն չափումներ
Ռոբոտները կարող են օգտագործել մեխանիկական և / կամ էլեկտրոնային արագացման չափիչներ( ակսելերոմետրեր), գիրոսկոպներ կամ կողմնացույցներ:
3.4. Այլ Կարող են օգտագործվել այլ տիպի տվիչներ, ինչպես օպտիկական կոդավորիչները:
4. Խաղ
4.1. Նախախաղային կարգավորումներ
4.1.1. Մրցութային օրը յուրաքանչյուր թիմ ունի նախապատրաստական ժամանակամիջոց: Ռոբոտների մեկնարկից հետո, որը իրականացվում է 2-3 թիմերի միաժամանակյա մասնակցությամբ թիմերի գործողությունները, վերամենկնարկները, պետք է իրականացվեն մրցույթի համար տրված ժամանակահատվածում:
4.2. Խաղային գոտի
4.2.1. « Խաղային գոտին » դաշտն է և նրան շրջապատող տարածությունը: Ոչ ոքի չի թույլատրվում մտնել խաղային գոտի, բացի ռոբոտը կառավարողից և մրցավարից / ժյուրիից:
4.3. Խաղի մեկնարկ
4.3.1. Թիմի մեկ անդամ ընտրվում է որպես ռոբոտը կառավարող: Միայն նա իրավունք ունի դիպչել ռոբոտին ՝ խաղի ընթացքում: Թիմի մնացած անդամերը պետք է մնան խաղային գոտուց դուրս:
4.3.2. Ռոբոտի չափորաշիչները ստուգվում են մրցավարի( ժյուրիի) կողմից, որից հետո այն տեղադրվում է իրեն հատկացված մեկնարկային հատվածում:
4.3.3. Տվյալ մրցակցությունում 2-3 միաժամանակ մասնակցող թիմերի Ռոբոտ կառավարող ներկայացուցիչները մեկնարկում են միայն մրցավարի հրահանգով:
www. armrobotics. am T: + 374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan