ԻՐԵՐ ԳՏՆՈՂ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ Կանոնակարգ | Page 5

4.4. Վերամեկնարկներ
4.4.1. Ռոբոտը կարելի է վերամեկնարկել միայն մրցույթի մեկնարկից հետո մրցութային հատկացված 20 րոպե ժամանակահատվածում:
4.4.2. Մրցութային ժամանակամիջոցում վերամեկնարկների առավելագույն քանակը 5-ն է: 4.5. Մրցութային ընթացք
4.5.1. Մրցույթի մեկնարկումից հետո 2-3 թիմերի ռոբոտներ իրենց հատկացված մեկնարկային հատվածից սկսում են ընթացքը սև գույնի ընգծված ուղիներով և խնդիր պետք է դնեն դաշտի ամբողջ մակերսում գտնվող համապատասխան կարմիր, կապույտ և նարնջագույն գույների իրերը գտնել, վերցնել և բերել տեղադրել իրեն առանձին հատկացված պահեստավորման տարածքներում ՝ ըստ գույների: Ռոբոտները կարող են շարժվել ինչպես սև ՝ գծանշված ուղիներով այնպես էլ դրանցից դուրս:
4.5.2. Մրցութային ժամանակի ավարտից հետո դադարեցվում է ռոբոտների ընթացքը
5. Միավորների հաշվարկ
5.1.1. Մրցութային ժամանակի ավարտից հետո հաշվարկվում է յուրաքանչյուր թիմի ՝ իրեն հատկացված պահեստավորման տարածքում կուտակած իրերի միավորների հանրագումարը, ընդ որում եթե իրերը տեղակայվել են պահեստավորման տարածքում բայց ոչ տվյալ իրին համապատասխանող տարածքում, ապա միավորներից հանվում է 1 միավոր: Արդյունքում առավել շատ միավորներ հավաքած թիմը համարվում է հաղթող: Հաղթող թիմը մասնակցում է մրցույթի հաջորդ փուլին: Հավասար միավորների դեպքում մրցախաղը երկարաձգվում է 5- րոպե ժամանակով ՝ միայն հավասար միավորներ հավաքած թիմերի միջև:
5.1.2. Ընտրական փուլում հաղթած մասնակիցները միմյանց հետ մրցում են եզրափակիչում ՝ որտեղ կարող են հանդես գալ 2-3 թիմեր:
5.1.3. Եզրափակիչ փուլում մասնակիցների հավքած միավորներից բացի, տեխնիկական լավագույն
լուծումների համար ժյուրիի կողմից կարող է տրվել « Տեխնիկական գնահատական » 0-10
միավորների սահմաններում: Ռոբոտների դիզայներական լավագույն աշխատանքների համար
ժյուրիի կողմից կարող է տրվել նաև « Դիզայներական
գնահատական »
0-5 միավորների
սահմաններում:
5.1.4. Մասնակցի կողմից մրցախաղի ժամանակ հավաքած միավորների և ժյուրիի կողմից տրված միավորների հանրագումարով որոշվում է մրցախաղի հաղթողը, 2-րդ և 3-րդ տեղ գրաված թիմերը:
6. Կանոններ և խախտումներ
6.1. Ստորև նշված կանոններից ցանկացածը խախտող մասնակիցը կորակազրկվի մրցույթից կամ կպարտադրվի վերամեկնարկել ռոբոտը մեկնարկային տարածքից:
www. armrobotics. am T: + 374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan