ԻՐԵՐ ԳՏՆՈՂ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՌՈԲՈՏՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ Կանոնակարգ | Page 3

2. Ռոբոտ
2.1. Չափորոշում
2.1.1. Սկզբնական վիճակում ռոբոտի առավելագույն չափերը սահմանափակված են 40 x 40 սմ երկարությամբ և լայնությամբ` առանց բարձրության սահմանափակումների: Ռոբոտը կարող է ընդարձակել իր չափերը մեկնարկից հետո:
2.1.2. Ռոբոտը կարող է պատրաստված լինել բազմաթիվ մասերից կամ կարող է բաժանվել մասերի մրցախաղի ընթացքում: Այս դեպքում բոլոր մասերը և բաղադրիչները միասին չպետք է գերազանցեն սկզբնական չափերը:
2.1.3. Ռոբոտների շարժման ձևի հետ կապված սահմանափակումներ չկան: Այն կարող է պառկել կամ կանգնել ուղիղ դիրքով, կարող է շարժվել անիվների վրա, գլորվել, քայլել, ցատկել և այլն:
2.1.4. Ռոբոտի քաշը, ներառյալ բոլոր մասերը և բաղադրիչները սահմանափակված է մինչև 10կգ:
2.2. Ղեկավարում 2.2.1. Ռոբոտը պետք է ղեկավարվի ինքնուրույն` առանց որևէ անձի աջակցության:
2.2.2. Ղեկավարող սարքը կարող է ներդրված լինել ռոբոտի մեջ, կամ տեղակայվել խաղային տարածքից դուրս:
2.2.3. Ռոբոտը պետք է մեկնարկի թիմի անդամներից մեկի ձեռքով` ժյուրիի թույլտվությամբ:
2.2.4. Եթե ռոբոտը ղեկավարելու համար օգտագործվում են ռադիո հաղորդակցություններ, այն պետք է մրցույթի վայրում բավարարի ազատ հաճախականության թողարկման շերտերից մեկին: Ժյուրին և կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում այլ սարքավորումների կամ սարքերի միջամտության համար:
2.3. Էներգիայի աղբյուր
2.3.1. Ռոբոտը պետք է սնուցվի ներդրված էներգիայի աղբյուրով, ինչպիսին է ռոբոտի վրա ամրացված մարտկոցը և այն պետք է բավարարի մրցույթով նախատեսված ժամանակահատվածը ՝ 20 րոպեն: Ռոբոտը չի կարող սնուցվել լարեր օգտագործող արտաքին ստացիոնար աղբյուրից:
2.4. Կառուցվածք
2.4.1. Ցանկացած ռոբոտային կոմպլեկտ կամ կառուցողական նյութ կարող է օգտագործվել, քանի դեռ ռոբոտը համապատասխանում է վերոնշյալ հատկորոշումներին և քանի դեռ ձևավորումն ու կառուցվածքը ի սկզբանե թիմի ստեղծած աշխատանքներն են:
www
. armrobotics. am T: + 374 11 54 88 81 3 H. Hakobyan str, Yerevan