Էլինա Դանիելյան․ պորտֆոլիո Elina Danielyan_portfolio | Page 4
« Միջմոլորակային ֆեստիվալ »
Ոգեշնչման աղբյուրներ ՝
" Gnomes and butterflies ", by Zarja Menart
" Little paintings ", by Jimmy P
Նկարում պատկերված կերպարները այլմոլորակայիններ են իմ պատկերացմամբ ։ Սովորաբար այլմոլորակային ասելով մենք նրանց պատկերացնում ենք նույն ձև ՝ մեծ աչքեր , խոշոր և ձվաձև գլուխ ու նիհար մարմին ։ Սակայն ես կարծում եմ , որ եթե նրանք գոյություն ունեն , ապա չեն կարող նույնանման լինել , հատկապես տարբեր մոլորակների բնակիչները ։
Օրինակ ՝ մենք ու մեր մարմինը ձևավորվել է էվոլյուցիայի արդյունքում ։ Այսինքն մեր մարմինը երկար ժամանակահատվածում սկսել է հարմարվել այն պայմաններին , որոնք կան մեր Երկիր մոլորակի վրա ։ Այսպիսով ՝ այլ մոլորակի բնակիչների մարմիններն էլ պետք է հարմարված լինեն իրենց բնակավայրի պայմաններին ։