Էլինա Դանիելյան․ պորտֆոլիո Elina Danielyan_portfolio | Page 3
« Միջմոլորակային ֆեստիվալ »
Ոգեշնչման աղբյուրներ ՝
" Le Pacte des Hommes ", by Jimmy P
Այս նկարում պատկվերած են այլմոլորակայիններ , որոնք եկել են նշելու հերթական « միջմոլորոկային ֆեստիվալը »։ Նկարի հիմնական գաղափարը խաղաղությունն ու համերաշխությունն է ։ Մեր Երկրի ու աշխարհի պատմության մեջ դեռ չի եղել այնպիսի դարաշրջան , որտեղ պատերազմներ չեն եղել ։ Ցավալի է , բայց հիմնականում բոլոր պատերազմների կամ հակամարտությունների պատճառը էթնիկական է ։ Մարդիկ պետք է հասկանան , որ բոլորս տարբեր ենք , բոլորս ապրում ենք լրիվ ուրիշ միջավայրերում ։ Մենք ստեղծում ենք ամբողջովին այլ մշակույթ , դավանում ենք այլ կրոն ։ Այսպիսով ՝ իմ աշխատանքի նպատակն է ինչ-որ չափով ստիպել մարդկանց մտածել այս խնդրի շուրջ և ձգտել դեպի խաղաղության ՝ գնալ ոչ թե պատերազմների , այլ ֆեստիվալների ։