Էլինա Դանիելյան․ պորտֆոլիո Elina Danielyan_portfolio | Page 5
« Միջմոլորակային ֆեստիվալ »
Պատկերները թղթի վրա տեղադրել եմ ցրված , շեշտադրումները հիմնականում արել եմ կերպարների վրա , որոնց մեծ մասի հիմքում ընկած են ինձ շրջապատող իրերը ։ Օրինակ ՝ Մարսի բնակչին , որը պատկերված է նկարի կենտրոնում , ես պատկերել եմ իմ թեյնիկի նմանությամբ ։ Կամ օրինակ օդապարիկից իջնող կերպարին ՝ սրիչիս ։ Կերպարները ստեղծելիս օգտագործել եմ նաև որոշակի սիմվոլներ ։ Օրինակ ՝ երկրորդ պլանում պատկերված այլմոլորակայինը , ով մանկասայլկով է , իր մարմնի վրա ունի Յուպիտերի սիմվոլը , հետևաբար նա Յուպիտերից է ։ Կամ օրինակ ՝ նկարի կենտրոնում գտնվող կերպարը Մարսից է և նրա գլխին նույնպես կա իր մոլորակի սիմվոլը ։