«Երիտասարդներ հանուն Ապագայի» June 2013 | Page 6

2012 թ. դեկտեմբերի 3-ին և 4-ին կայացավ «Երիտասարդներ հանուն Ապագայի» հկ-ի` "L & I Centre" Ուսումնական կենտրոնի և Play City համագործակցությամբ կազմակերպած հրապարակախոսության երկօրյա մրցույթը: Արդյունքում մասնակիցները ծանոթացան հրապարակախոսության առանձնահատկություններին, ներկայացնելիք խոսքը կառուցելու արվեստին և ելույթի նպատակին հասնելու գրավական մատուցման միջոցներին:

Միջոցառման առաջին օրը մասնակիցներին հնարավորություն տրվեց փորձնական նախամրցութային ելույթներ ունենալ. մասնակիցները ամբիոնին էին մոտենում զույգերով՝ ներկայացնելով միևնույն թեմայի և' դրական, և' բացասական կողմերը, ինչի շնորհիվ շարունակվեցին դեռևս սեմինարի ընթացքում սկսված բուռն քննարկումներն ու աշխույժ մթնոլորտը:

Երկրորդ օրը մասնակիցները ներկայացրեցին իրենց ելույթները նախապես համաձայնեցված թեմաների վերաբերյալ: Դժվարին ընտրության արդյունքում հաղթող ճանաչված Լիլիթ Սարգսյանը պարգևատրվեց պատվոգրով և մրցանակով: Վերջինիս հետ էլ զրուցեցինք միջոցառումից հետո:

Ինչպե՞ս եք իմացել կազմակերպության և այս միջոցառման մասին:

Միջոցառման մասին տեղեկացա ընկերներից մեկից ում ելեկտրոնային հասցեին նամակ էր եկել. Միանգամից հետաքրքեց քանզի public speaking շատ եմ սիրում և ցանկացած հնարավորություն կոգտագործեի: Միջոցառման կազմակերպիչների և կանոնակարգին ծանոթ չէի, քանի որ այն ժամանակ կազմակերպության վեբ կայքը դեռ չկար:

Ի՞նչ ակնկալիքներ ուեիք միջոցառումից առաջ:

Անկեղծ ասաց, սպասելիքներս մեծ չէին, պարզապես ուզում էի ևս մեկ անգամ հարության առջև խոսել (ինձ համար դա ադրենալինի պես բան է): Ուզում էի նաև համալսարանի անցուդարձից մի փոքր շեղվել:

-Ի՞նչ տվեց Ձեզ սեմինարը և միջոցառումը առհասարակ:

- Միջոցառման հիմնական ձեռքբերումը համարում եմ բոլոր մասնակիցների աճը իրենց հրապարակախոսական ունակություններում: Կազմակերպախ սեմինարից և յուրաքանչյուրի ելույթից հետո արված դիտողություններից հետո, միանշանակ բոլոր մասնակիցները մեծ առաջընթաց ունեցան: Ես անկեփծորեն տպավորված էի բոլորի ելույթներուվ, նարանք շատ ջանք էին գործադրել և հիանալի պատրաստվել էին: Կարծում եմ դա կազմակերպիչների կողմից լավ մոտիվացիայի արդյունք էր: Հենց դա էր կարևորագույն արժեքը, որ ստացա միջոցառումից, երբ տեսա թե ինչպիսի արդյունք ունեցավ նույնիսկ մեկ օրվա սեմինարը մասնակիցների համար: Դա ինձ հուշեց,որ նույնիսկ փոքրիկ, բայց նվիրումով արված գործերը կարող են մեծ փոփոխությունների բերել:

-Ինչպե՞ս եք գնահատում կազմակրպության գործունեությունն ու ինչ միջոցառումների կցանկանայիք մասնակցել հետագայում:

-Կազմակերպությունը շատ ակտիվ է և համոզված եմ, որ շուտով լայն ճանաչում կունենա Հայ երիտասարդների շրջանակներում: Ծրագրերը բազմազան են և ուղղված կրթական զարգացմանը: Մեծ հաճույքով կմասնակցեմ ցանկացած միջոցառմանը,որը կապված կլինի իմ մասնագիտական հետաքրքրութունների հետ՝ մասնավորապես ուզում եմ նշել շուտով կայանալիք ՆԱՏՕ-ի մոդել համաժողովը, որին խորհուրդ կտամ մասնակցեն բոլոր քաղաքական հետաքրքրություն ունեցող անձինք: