«Մեր իրավունքները` դպրոցական նստարանից»
«Երիտասարդներ հանուն ապագայի» հկ-ն նախաձեռնել է «Մեր իրավունքները` դպրոցական նստարանից» միջոցառումների շարքը՝ նախատեսված միջին դպրոցի աշակերտների համար: Դասընթացը ինտերակտիվ բնույթի է: Նախատեսվում է դասընթացներ անցկացնել Երևանի և շրջանների մի շարք միջին դպրոցներում:
Այս միջոցառման նպատակն է դպրոցական նստարանից կրթել հայ քաղաքացուն՝ որպես իրավասեր, իրավատեր և իրավավախ անհատ, ինչը հիմք կհանդիասանա հետագայում առավել իրավական հասարակություն և պետություն ունենալու համար:
«Բոլոնյան գործընթաց»
Երիտասարդներ հանուն ապագայի» հկ-ն նախաձեռնել է «Բոլոնյան գործընթաց» միջոցառումների շարքը՝ նախատեսված ավագ դպրոցի աշակերտների համար: Դասընթացը ինտերակտիվ բնույթի է: Նախատեսվում է դասընթացներ անցկացնել Երևանի շուրջ 10 ավագ դպրոցներում:
Երիտասարդները բացահայտում են առաջնորդության հմտություններ
«Առաջնորդի և հետևորդի միջև տարբերությունը նորամուծությունն է», - մեջբերելով Սթիվ Ջոբսի խոսքերը՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում մեկնարկած «Առաջնորդության օր» ծրագրի շրջանակներում իր ելույթը սկսեց Ալեն Շադունցը:
Շուրջ 40 մասնակիցներ միջոցառման շրջանակներում հնարավորություն ունեցան ծանոթանալու առաջնորդության էությանը, հետո ծավալվեց հետաքրքիր բանավեճ, որի հիմքում ընկած էր հետևյալ խնդիրը՝ առաջնորդները ծնվում են, թե դառնում են այդպիսին ժամանակի ընթացքում, հանգամանքների բերումով:
Ծրագրին իրենց մասնակցությունն ունեցան նաև թրեյներ Արտակ Ալոյանն ու «Դեպի Հայք» կազմակերպության գործադիր տնօրեն Սևան Գապագեանը, ովքեր երիտասարդների հետ կիսվեցին իրենց գաղափարներով ու անձնական փորձի հաջող օրինակով:
Բացի տեսական գիտելիքներից, մասնակիցները հնարավորություն ունեցան հատուկ իրավիճակային խաղերի ու թեստերի միջոցով բացահայտել սեփական առաջնորդական հակումներն ու ոճերը:
Միջոցառումը կազմակերպվել էր «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր: