«Երիտասարդներ հանուն Ապագայի» June 2013 | Page 5

-Ի՞նչը շահագրգռեց մասնակցելու ծրագրին:

- Ծրագրին մասնակցեցի, քանզի այն ժամանակ աշխատանքի կարիք ունեի և ինձ համար օգտակար համարեցի նոր տեղեկություններ ստանալ աշխատանքի դիմելու գործընթացի, հարզազրույցներին պատշաճ դրսևորման մասին, նաև գործնական էքսպոյի ժամանակ հնարավորություն ստացա հանդիպելու իրական գործատուների հետ և փորձելու բախտս:

-Միջոցառման ընթացքում ստացած գիտելիքները որքանո՞վ նպաստեցին Ձեր հետագա հաջողություններին:

- Էքսպոյի ժամանակ հանդիպեցի մի գործատուի, ում մոտ հետագայում կարճ ժամանակ աշխատեցի /ցավոք ոչ իմ մասնագիտացմամբ/: Այս առումով ծրագիրը արդյունավետ էր և նրա նպատակը կարելի է իրագործված համարել: Սա ինձ համար նոր փորձառություն էր գործնական կյանքիս համար և նաև հաճելի առիթ տեսնելու հին ընկերներին և ընկերանալու նոր մարդկանց հետ:

-Ո՞ւմ դասախոսությունը կառանձնացնեիք՝ որպես ամենաարդյունավետ:

-Ալ Եսայանի դասախսությունը լսել եմ առանձնահատուկ հետաքրքրությամբ: Տարբերվում էր և' դասախոսության ոճը, և' նրա՝ կյանքի մասին մեկնաբանությունները: «Առավոտյան արթնացե'ք ժամը 7-ին և կկարողանաք փոխել աշխարհը»: Այս խոսքերը կտրուկ շրջադարձ մտցրին կյանքիս մեջ:

Հոկեմբերի 13-ին «Երիտասրդներ հանուն ապագայի» ՀԿ-ն և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը համատեղ կազմակերպեցին ուսուցողական և ինտերակտիվ դաս-միջոցառում՝ «Բանակցային խաղ» խորագրով: Մասնակիցները ծանոթացան բանակցային արվեստի հմտություններին:

Դասախոսության առանձնահատկությունն այն էր, որ ունկնդրին ներկայացվեց ոչ միայն այն, ինչ արդի պրակտիկայում համարվում է ընդունված և նախընտրելի, այլ այն բոլոր տարբերակները, որ կարող են առաջադրվել հակառակորդ կողմից կամ կիրառվել առհասարակ: Ինչպես նշեց «Երիտասրդներ հանուն ապագայի» ՀԿ-ի անդամ և միջոցառման սեմինարավար Ալեն Շադունցը, միջոցառման հիմնական նպատակն է մասնակիցներին օգնել հանգելու այն գաղափարին, որ բանակցությունն արվեստ է, իսկ արվեստում նույնիսկ լեզվակռիվն է անընդունելի: Հարկավոր է կենտրոնանալ ոչ թե «ես ճիշտ եմ, դու՝ սխալ» սկզբունքի վրա, այլ գործել դիրքային շահերից. երբեմն պետք է մեկ քայլ հետ գնալ՝ հետագայում երկու քայլ առաջ գնալու ակնկալիքով:

Դասախոսությանը հաջորդեց նախապես մշակված խաղը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին կիրառել իրենց նախապես ստացած գիտելիքները բանակցությունների վերաբերյալ:

Բանակցային խաղ

-Միջոցառման ընթացքում ստացած գիտելիքները որքանո՞վ նպաստեցին Ձեր հետագա հաջողություններին:

- Էքսպոյի ժամանակ հանդիպեցի մի գործատուի, ում մոտ հետագայում կարճ ժամանակ աշխատեցիցավոք ոչ իմ մասնագիտացմամբ/: Այս առումով ծրագիրը արդյունավետ էր և նրա նպատակը կարելի է իրագործված համարել: Սա ինձ համար նոր փորձառություն էր գործնական կյանքիս համար և նաև հաճելի առիթ տեսնելու հին ընկերներին և ընկերանալու նոր մարդկանց հետ:

Ո՞ւմ դասախոսությունը կառանձնացնեիք՝ որպես ամենաարդյունավետ:

Ալ Եսայանի դասախսությունը լսել եմ առանձնահատուկ հետաքրքրությամբ: Տարբերվում էր և' դասախոսության ոճը, և' նրա՝ կյանքի մասին մեկնաբանությունները: «Առավոտյան արթնացե'ք ժամը 7-ին և կկարողանաք փոխել աշխարհը»: Այս խոսքերը կտրուկ շրջադարձ մտցրին կյանքիս մեջ: