«Քո կարիերայի օրը»
2012 թ.- ի հուլիսի 12-ին և 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Քո կարիերայի
օրը» ծրագիրը, որին մասնակցեցին շուրջ 50 ուսանողներ և շրջանավարտներ: Ծրագրի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել
CV կազմելու, հարցազրույցին ներկայանալու կանոններին, ինչպես նաև ծանոթացնել երիտասարդներին այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն թափուր աշխատատեղեր:
Ծրագրի հյուրն էր գործարար Ալ Եյսայանը,
ով կիսվեց իր փորձով և ցույց տվեց մասնակիցներին այն ճանապարհը, որով յուրաքանչյուր մարդ պետք է անցնի հաջողության հասնելու համար:
AIESEC Հայաստանի նախագահն ու
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրին կամավորության կարևորությունը աշխատաշուկային ինտեգրվելու գործում:
Միջոցառման վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու աշխատանքային էքսպոյի, որին ներկայացված էին թվով 12 կազմակերպություններ, որոնք այդ պահի դրությամբ ունեն թափուր աշխատատեղեր:Միջոցառման արդյունքում շուրջ 15 մասնակիցներ ընդունվել են աշխատանքի և փորձնական աշխատանքի:
Միջոցառումից հետո մենք հարցազրույց ունեցանք միջոցառման մասնակիցներից Լիլիթ Սարգսյանի հետ:
-Ինչպե՞ս եք իմացել նորաստեղծ կազմակերպության և կազմակերպված միջոցառման մասին:
- Կազմակերպության մասին առաջին անգամ տեղեկացել եմ «Իմ կարիերայի օրը» նախագծի շրջանակներում: Ի զարմանս ինձ պարզեցի որ հկ-ի անդամ են իմ լավ ընկերները, մարդիկ որոնց ճանաչում եմ տարբեր նախագծերից և ում հետ սովորում եմ միևնույն համալսարանում: