«Երիտասարդներ հանուն Ապագայի» June 2013 | Page 3

«Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թ. հունիսին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ ու գործունեության 12 ամիսների ընթացքում հասցրել է իր շուրջը համախմբել տասնյակ երիտասարդ ակտիվիստների, որոնցից շատերը անդամակցել են կազմակերպությանը:

Այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը, հիմք ընդունելով ոչ քաղաքական և անկուսակացական լիենելու գաղափարը, իր առջև նպատակ է դրել անդրադառնալ երիտասարդությանը հուզող խնդիրներին ամենատարբեր ոլորտներում՝ կրթականից և տեղեկատավականից մինչև բնապահպանական ու առողջապահական: Անցած 12 ամիսների ընթացքում մենք հասցրեցինք ունենալ կարիերայի օր («Քո կարիերայի օրը»), որի ընթացքում շուրջ 60 ուսանողներ և շրջանավարտներ ծանոթացան CV կազմելու, հարցազրույցին ներկայանալու կանոններին, տարբերակել լեզվակռիվը բանավեճից («Բանակցային խաղ»), փորձեցինք վերացնել դպրոցական վախերը ամբիոններից ու մեծ լսարանի առջև խոսելուց («Հրապարակախոսության մրցույթ»), ու պարզել առաջնորդության գաղտնինքներն ու պատասխանել նույնիսկ մեծ մտածողներին հուզող մարդկության չափ հին մի հարցի՝ առաջնորդ ծնվում են, թե դառնում («Առաջնորդության օր»): ՈՒ թեև կազմակերպությունը երիտասարդական է և նպատակաուղղված լուծելու երիտասարդության խնդիրները, մեր ուշադրությունից դուրս չմնացին նաև նախին և ապագա երիտասարդները: Ամանորի շեմին հանուն ապագայի համախմբված մեր կոլեկտիվը այցելեց Նորքի տուն-ինտերնատ ու մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում փորձեց ծանոթանալ ինչ-ինչ պատճառներով պետական հովանու տակ հայտնված տարեցների հոգսերին և պարզ մարդկային շփման միջոցով փոքր-ինչ մեղմել միայնությունից ու կարոտից առաջացած թախիծը: Մեզ համար առաջնային կարգախոս է. «Հզոր է այն պետությունը, որտեղ երիտասարդները պատրաստական են լուծելու բոլոր խնդիրները, և երջանիկ են մեծերն ու ծերերը»:

Մեկ տարին բոլորած «երիտասարդներ հանուն ապագայի» կազմակերպությունը շարունակելու է նույն գաղափարախոսությամբ ու նույն ոգով: