«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 89

87
և երաժիշտների կողմից ։ Նրանք ներկա էին աշխարհում միակ հայ-ամերիկյան տիեզերագնաց Ջիմ Բագյանի հարցազրույցին և տվեցին հարցեր , որը վարեց « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հիմնադիր ու գլխավոր գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը ։ Ինչպես նաև Մասիսի գործընկեր դպրոցում հյուրընկալվեց Արբի Կարապետյանը , որը NASA Jet Propulsion Laboratory ընկերության թռիչքների էլեկտրոնիկայի բաժնի ղեկավարն է ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2022 թ . դեկտեմբերին մենք նաև մասնակցեցինք Արևել յան Գործընկերության Ֆորումի 14-երորդ հավաքին Պրահայում ։ Հավաքը միավորել էր ավելի քան 250 պատվիրակի , դիտորդների և որոշում կայացնողների Արևելյան գործընկերության և Եվրոպական Միության երկրներից ու հաստատություններից ։ Սա հարթակ էր , որտեղ քննարկվեցին ներկայիս մարտահրավերները , Արևելյան գործընկերության հետ բազմակողմ համագործակցության ապագան և դրանում դիմակայուն քաղաքացիական հասարակության դերը ։ Հայաստանից մոտ 20 քաղաքացիական հասարակության կազմակերպություն մասնացկեց ֆորումին ։ Ֆորումը նաև հրաշալի հնարավորություն էր հանդիպել շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչներին ու տարբեր պաշտոնյաների , ինչպես նաև լրատվամիջոցների ։ Ֆորումի շեշտադրումներից մեկը հարավային Կովկասում խաղաղությունն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն էին ։
Տարեկան հաշվետվություն 2022

87