«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 90

88 Դասավանդի՛ր , Հայաստան

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ

Մեր աշխատանքը հնարավոր է միայն ողջ աշխարհում սփռված մեր առատաձեռն աջակիցների համայնքի շնորհիվ : Մասնավոր գործընկերության մեր թիմը , Հանրային գործընկերության թիմի աջակցությամբ իրականացնում են դրամահավաքներ և այլ միջոցառումներ : Չնայած 2022 թվականի գլոբալ և ներքին տնտեսական տարբեր մարտա- հրավերներին ՝ մեր Հանրային և Մասնավոր գործընկերության թիմերը ապահովել են ընդհանուր 5,160,651 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում Հայաստանում գործող « Դասավանդի՛ր , Հայաստան » կրթական հիմնադրամի և ԱՄՆ-ում գործող 501 ( c )( 3 ) « Դասավանդի՛ր , Հայաստանի ընկերներ » կազմակերպությունների միջոցով :
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՍՏՈՒՄ » ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԹՐԻՔ
Ինչպես արդեն նշել էինք , « Հայաստանի խոստում » ֆորումին հաջորդեց « Հայաստանի խոստում » աջակիցների ընթրիքը , և հենց այդ ֆորումի և ընթրիքի միջոցով մենք մեկնարկեցինք բազմամյա դրամահավաքի համապարփակ քարոզարշավ ՝ մեր աշխատանքին աջակցելու նպատակով : Քարոզարշավի միջոցով արդեն իսկ ապահովել ենք ավելի քան կես միլիոն դոլարի պարտավորություններ ։ Ինչպես ֆորումը , այնպես էլ ընթրիքը կազմակերպվել են UCLA-ի և դոկտոր Էրիկ Էսրաիլ յանի կողմից , որը « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ի աջակիցն է , բարերար և UCLA Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի բժիշկ :
ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
2022 թվականին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ստացավ երկու դրամաշնորհ « Կրթություն բոլորի համար » համաշխարհային ցանցի միջոցով ՝ 158,500 ԱՄՆ դոլար մեր Սերունդ դպրոցների համար « Ապագայի Կրթություն » հիմնադրամի միջոցով և 20,000 եվրո ՝ Go Teach համագործակցության միջոցով Deutsche Post DHL-ի ( DPDHL ) հետ համատեղ : « Ապագա Կրթություն » հիմնադրամը կիրառում է գործառույթներ , որոնք ամրապնդում են կրթական համակարգերը և կրթում աշակերտներին որպես առաջնորդներ , մինչդեռ Go Teach Partnership-ը աշակերտներին պատրաստում է ապագա աշխատանքի : Ի հավելումն այս նախա-

88 Դասավանդի՛ր , Հայաստան