86 Դասավանդի՛ր , Հայաստան
ՍԵՐՈՒՆԴ ԾՐԱԳԻՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Հանրային գործընկերության թիմը աշխատել է ԿԳՄՍՆ-ի կողմից 2022 թ . մեր « Սերունդ » ծրագրի հավաստագրման ուղղությամբ ։ Այսօր « Սերունդը » պաշտոնապես առաջարկվել է դասավանդման համար բոլոր ՀՀ պետական դպրոցներում ։ ԿԳՄՍՆ-ի կողմից հավաստագրումը երաշխավորում է , « Սերունդ » -ի արդյունավետությունը ։ Այն կօգնի ընդլայնել ծրագիրը Տավուշից դուրս . Տավուշում ծրագրի առաջին փորձաշրջանն էր :
ԿԻՍՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՈՎ ՈՒ ՓՈՐՁՈՎ
Հանրային գործընկերության թիմը հաճախ կիսվում է իր գիտելիքով և փորձով ՝ զանազան համաժողովներին ու ֆորումներին մասնակցության ժամանակ ։ 2022 թ . օգոստոսին Ընտրության թիմի ղեկավար Հռիփսիմե Խանզադյանը և 2022 թ . Հանրային գործընկերության թիմի ղեկավար Վարդան Ղափլանյանը ներկայացրին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը Եվրոպական կրթական հետազոտությունների ասոցիացիայի տարեկան համաժողովին ։ Համաժողովը անցկացնում էր Երևանի պետական համալսարանը , որին մասնակցում էին ավելի քան 1500 պատվիրակ 54 երկրից ։ Քննարկման թեման էր ՝ « Կրթությունը անվերջ փոփոխվող աշխարհում . գլոբալ մարտահրավերների ազդեցությունը կրթական հետազոտությունների ապագայի վրա »։ Նույն ամսին Արցախի շրջանի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը , Առաջնորդության զարգացման ղեկավար Նարինե Վարդանյանը և տնօրեն Նառա Մաղթաղյանը կիսվեցին Արցախում մեր հնգամյա աշխատանքի արդյունքներով « Հայերը առաջ ՝ միասին » ֆորումում ։
ՍԹԱՐՄՈՒՍ . ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՏԻԵԶԵՐՔԸ « Դասավանդի՛ր , Հայաստան » -Ի ՀԵՏ
2022 թ . մենք սիրով համագործակցեցինք ՍԹԱՐՄՈՒՍ-ի հետ . գիտության , հաղորդակցության և արվեստի գլոբալ փառատոնը , որ տեղի ունեցավ Երևանում ։ Ադիբեկյան Հիմնադրամի աջակցության շնորհիվ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի 1,000 աշակերտ Հայաստանից ու արցախից մասնակցեցին փառատոնին ։ Նրանցից շատերի համար սա առաջին այցն էր Երևան ։ Փառատոնին նրանք առիթ ունեցան լսելու տիեզերքի մեծ ու անծայրածիր աշխարհի հնարավորությունների մասին առաջատար աստղագետների , գիտնականների , տիեզերագնացների , տեխնոլոգիական գիտնականների , բժիշկների
86 Դասավանդի՛ր , Հայաստան