85
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ում մենք ամուր գործընկերային հարաբերություններ ունենք մեր ռազմավարական գործընկերների հետ , որոնց շնորհիվ իրագորցում ենք հանուն կրթական հավասարության մեր առաքելությունը ։ Այդ գործընկերների շարքում են ՀՀ կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարությունը ( ԿԳՄՍՆ ), այլ կառավարության գերատեսչություններ , տեղական կրթական հաստատություններ , Հայաստանում այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ և միջազգային կազմակերպություններ ։ Անցած տարի մենք հյուրընկալել ենք ԱՄՆ , Միացյալ Թագավորության , Նիդերլանդների , Շվեդիայի և Չեխիայի հանրապետության դեսպաններին ու այլ ներկայացուցիչների , ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ( ԱՄՆ ՄԶԳ ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ( ՅՈՒՆԻՍԵՖ ) և ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչների ապագա համագործակցության քննարկման նպատակով ։
ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի պետական դպրոցներում դասավանդելու համար մանկավարժները պետք է ունենան առնվազն 30 կրեդիտային բալ , իսկ անցած տարի « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը դարձավ առաջին շահույթ չհետապնդող կազմակերպությունը Հայաստանում , որը կարող էր կրեդիտներ ու մանկավարժի հավաստագրում տալ մեր Ուսուցիչառաջնորդներին ։ Նախկինում դա կարող էին անել միայն բարձրագույն կրթական հաստատությունները ։ Այժմ , ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ գործընկերության շնորհիվ , նոր ընտրված Ուսուցիչառաջնորդները , որոնք հաջողությամբ ավարտում են մեր Ուսուցիչների առաջնորդության ակադեմիան , կստանան 30 կրեդիտ , որն անհրաժեշտ է պետական կրթական համակարգում առնվազն երկու տարի թափուր մնացած մանկավարժի պաշտոնը զբաղեցնելու համար ։
Տարեկան հաշվետվություն 2022
85