83
« Դասավանդիր բոլորի համար » -ում աշխատելիս մենք մեզ հարց տվեցինք . « Ի ՞ նչի ենք ուզում հասնել 25 տարի հետո »։ Մենք միավորվել ենք մի տեսլականի շուրջ , որտեղ համայնքներում կատարված բարեփոխումները ցույց կտան , թե ինչ է հնարավոր անել աշխարհի ամեն անկյունում իսկ բոլոր երեխաները կստանան այն կրթությունը , աջակցությունը և հնարավորությունները , որ անհրաժեշտ է իրենց ու բոլորիս համար ավելի լավ ապագա կերտելու համար ։ Ես պարզապես վստահ եմ , որ « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ը ստեղծելու է ոչ թե մեկ , այլ մի քանի ամբողջական համայնքներ մյուսների հետ միասին ։ Այս ֆորումում առկա հավաքական էներգիայի շնորհիվ , և ոչ միայն , ես անհամբեր սպասում եմ գալիք համագործակցությանը , ձեզ հետ և ձեր կողքին` սովորելով և ոգեշնչելով ամբողջ աշխարհին հետևել ձեր օրինակին »։
Վենդի Քոփ « Դասավանդի՛ր , բոլորի համար » -ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն
« Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ի հետ իմ փորձառության ընթացքում ես սովորեցի , որ առաջնորդությունը ուրիշներին վերահսկելու հետ կապ չունի , հակառակը ՝ այն քո էությունն է . քո մտքերը , աշխարհայացքը և թե ինչպես ես ուզում նպաստել ուրիշների կյանքի բարելավմանը ։ Այն ցույց է տալիս , թե ինչպես ես պատասխանատվություն ստանձնելու , որ տեսլականդ իրագործվի ։ Ես նաև հասկացա , որ առաջնորդության գործառույթը ավելի շատ առաջնորդներ և ոչ թե հետևորդներ ստեղծելն է »։
Լուչա Պապիկյան « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի աշակերտ « Դասավանդի՛ր բոլորի համար » -ի Աշակերտական առաջնորդների խորհրդատվական խորհրդի անդամ
Տարեկան հաշվետվություն 2022
83