«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 84

82 Դասավանդի՛ր , Հայաստան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՍՏՈՒՄԸ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2022 թվականի հոկտեմբերին մենք UCLA Կրթության և տեղեկատվական գիտությունների դպրոցի ու « Խոստում » Հայկական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպեցինք ‹‹ Հայաստանի Խոստումը ›› համաժողովը երկու օր տևողությամբ , մի քանի վայրում տեղի ունեցող միջոցառում . Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ ( ՀԱՀ )՝ Հայաստանի Երևան քաղաքում ։ Ֆորումի մաս էր կազմում ՀԱՀ-ում Կրթության գագաթաժողովը , կրթական համաժողովն ու Աջակիցների ընթրիքը UCLA-ի Մեյերի և Ռենէ Լուսկինի Համաժողովների կենտրոնում ։ Բոլոր երեք միջոցառումներին մասնակցեց մոտ 370 մարդ ՝ դարձնելով Ֆորումը « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի երբևէ կազմակերպած ամենամեծ միջոցառումը ։
UCLA-ում մեկ լրիվ օր տևած համաժողովին մասնակցեցին կրթության ոլորտի տարբեր դերակատարներ ՝ պատասխանելու հետևյալ հարցին . « ԻՆչպե ՞ ս նախապատրաստել Հայաստանի ու Արցախի աշակերտներին ՝ կերտելու ազգի ապագան »։ Մասնակիցներից էին
Հայաստանի կառավարության ներկայացուցիչները , քաղաքականություն մշակողները , կրթության կառավարման մասնագետներ և գիտնականներ , ինչպես նաև հայ կրթական կազմակերպությունների և « Դասավանդի՛ր բոլորի համար » -ի ներկայացուցիչներ ։ Ֆիզիկական ներկայություն ապահոված մասնակիցների մեջ էր նաև « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի վեց աշակերտից , չորս Ուսուցիչ-առաջնորդից , մեկ հրահանգիչառաջնորդից ու մեկ ծնողից բաղկացած պատվիրակությունը ։
Հայաստանի առաջատար կրթական կազմակերպություններ ևս մասնակցեցին համաժողովին , այդ թվում ԹՈՒՄՈ Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնը , « Հայաստանի մանուկներ » հիմնադրամը , Թաքնված ճանապարհ նախաձեռնությունը , Դիլիջանի UWC-ն , Հայաստանի Կրթական հիմնադրամը , ՀԲԸՄ Հայկական վիրտուալ քոլեջը , Երևանի պետական համալսարանը և ԿԳՄՍՆ-ը ։ « Դասավանդիր բոլորի համար » -ի ներկայացուցիչները նույնպես մասնակցեցին համաժողովին ։
Համաժողովում ներառված էին առանձին խմբային աշխատանքներ , երկու պանելային քննարկում և մեկ աշխատանքային քննարկում « Սեղանի շուրջ զրույցներ » վերնագրով , որը օգնեց համաժողովի մասնակիցներին ճանաչել

82 Դասավանդի՛ր , Հայաստան