ՏՎՅԱԼՆԵՐ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Ամեն տարի մենք հատուկ գործիքակազմով չափելոմ ենք « Հանուն կրթական արդարության » մեր շարժման ընդլայնումը ինչպես մեր կազմակերպության ներսում , այնպես էլ դպրոցական համայնքներում : Քոչարիի Մշակույթի հարցման նպատակն է պարզել , թե Ուսուցիչ-առաջնորդները ինչպես են ընկալում Քոչարիի արտացոլած մեր կազմակերպության մշակույթը , որը միավորող հայեցակարգերի ամբողջություն է և օգնում է ներդաշնակեցնել մեր հավաքական շարժումը ։ Մեր Աշակերտների կարծիքի հարցումը օգտագործվում է ՝ հասկանալու , թե աշակերտներն ինչ կարծիք ունեն իրենց ուսուցիչների և դասարանային միջավայրի վերաբերյալ ։ Մենք նաև չափում ենք մեր աշակերտների կրթական արդյունքները ՝ կիրառելով Աշակերտների ակադեմիական գնահատումներ ։ Եվ վերջապես , երկու նախորդ գործիքները օգտագործվում են մեր աշակերտների սոցիալհուզական ուսուցման արդյունքների չափման համար . Աշակերտների արտահայտման ռուբրիկ ու Աշակերտների առաջնորդության ինքնագնահատման հարցումն 2022-2023 թթ . ուսումնական տարում փոխարինվեցին մեր նոր ՝ Առաջնորդության հայեցակարգով ։