60 Դասավանդի՛ր , Հայաստան
ՔՈՉԱՐԻԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑՈՒՄ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Քոչարիի Մշակույթի հարցուման նպատակն է պարզել , թե ուսուցիչ-առաջնորդներն ինչ կարծիք ունեն 2050-ի մեր Խոստման և հանուն կրթական արդարության մեր ընդհանուր շարժման մասին , մյուս նպատակն էր պարզել , թե արդյոք նրանց ձայնը բավարար հաշվի է առնվում և արժևորվում մեր կազմակերպությունում ։ Հարցումն իրականացվել է 2022-ի մայիսին վեցերորդ ու յոթերորդ սերնդի խմբերի 148 Ուսուցիչառաջնորդի շրջանում ։ Ուսուցիչ-առաջնորդների հարյուր տոկոսը ասել է , որ նրանք հավատում են « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Քոչարիի մշակույթին , իսկ դրական է գնահատել 2050-ի մեր Խոստմանն ունեցած իրենց նվիրումը : Ավելին , Ուսուցիչ-առաջնորդների 98 % -ը ասել է , որ ունի հանձնառություն ավելի մեծ ՝ կրթական անհավասարությունը վերացնող շարժման հանդեպ , իսկ 97 % -ն ունեցել է դրական փորձառություն « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ի Ծրագրի շրջանակներում ։
Արդյունավետ Դասավանդման մեթոդները » ծրագրում Բիլ և Մելինդա Գեյթս Հիմնադրամի իրականացրած հետազոտությունը պարզել է , որ այն աշակերտները , որոնք զգում են , որ գնահատված են ուսուցիչների կողմից ու ներգրավված են ծրագրում , առավել մեծ կրթական արդյունքներ են գրանցում ։
Ահա թե ինչու ենք մենք իրականացնում Աշակերտների ընկալման հարցումը « Պանորամա Կրթություն » ընկերության և « Դասավանդի ՛ ր բոլորի համար » -ի հետ միասին տարին երկու անգամ ։ Հարցումը ներառում է մի շարք հարցեր , որոնք չափում են ուսուցիչների աշխատանքի արդյունավետությունը յոթ կատեգորիաներով ՝ ըստ աշակերտների կարծիքի ։ 2022 թ . մայիսին 3-12 դասարանի 1510 աշակերտ մասնակցել է հարցմանը , և ստացված արդյունքները գերազանցել են « Դասավանդի՛ր բոլորի համար » ցանցի արդյունքները 90 % -ով ։
60 Դասավանդի՛ր , Հայաստան