«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 60

58 Դասավանդի՛ր , Հայաստան

ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը ՝ Լաչինի միջանցքը , այս զեկույցի գրման պահին փակ է 2022 թ . դեկտեմբերի 12-ից ի վեր ՝ շրջափակման մեջ պահելով այնտեղ ապրող 120,000 մարդու , այդ թվում 30,000 երեխայի ։ Մանկապարտեզներն ու դպրոցները օրերով ու շաբաթներով փակվեցին սննդի պակասի ու մշտական ջեռուցման և էլեկտրաէներգիայի բացակայության հետևանքով ։ Որոշ դեպքերում հոսանքի անջատումն ու ջեռուցման պարբերական անջատումները ստիպեցին դպրոցներին դասաժամերը կրճատել մոտ 25 րոպեով , երբ դրանք դեռ գործում էին ։
Արցախում կա 26 Ուսուցիչ-առաջնորդ և « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի անձնակազմի երկու անդամ ։ Շրջափակման հետևանքով , սակայն , մեկ Ուսուցիչառաջնորդ և մեկ Դասավանդմանառաջնորդ , ինչպես նաև Ստեփանակերտում ապրող անձնակազմի երկու անդամ չեն կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ ։ Արցախցի երեք հարյուր աշակերտ նույնպես մնացել է Հայաստանում և տուն վերադառնալ չի կարող ։ Նրանցից մոտ հիսունը կացարան են գտել Գորիսում ՝ Լաչինի միջանցքի մոտ ։ 2022 թ . դեկտեմբերին
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը Գորիսում այս աշակերտների համար կազմակերպեց կրթական միջոցառումներ , այդ թվում խաղեր , լեզվի ուսուցման դասեր և սոցիալ-հուզական ուսուցման ու մեդիա գրագիտության դասընթացներ ։ Միջինում ՝ օրը հինգ դասընթացին մասնակցեց 21 աշակերտ Գորիսի երկու հյուրանոցում , որտեղ և ապրում էին երեխաները ։
Ի լրումն շրջափակման առաջացրած ֆիզիկական սահմանափակումների ՝ իրավիճակն ազդում էր մեր անձնակազմի , համայնքների բնակիչների ՝ ներառյալ դպրոցների անձնակազմի հոգեկան առողջության վրա , ում համար ապագան անորոշ է ։ Այդուհանդերձ , Ուսուցիչառաջնորդները անհավատալի ջանքեր են գործադրում ՝ շարունակելով դասավանդել թե՛ դեմառդեմ , և թե՛ հեռավար ձևաչափով ՝ որպեսօրինակելի առաջնորդներ աշակերտների ու համայնքի համար ։ Նրանց ջանքերին նպաստելու նպատակով « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը պլանավորել է նրանց համար հասանելի դարձնել հոգեբանական աջակցության ծառայություններ ՝ ըստ կարիքի ։ Ճգնաժամային իրավիճակների անցյալի փորձը ՝ կորոնավիրուսի համավարակն ու 2020 թ . պատերազմը , սովորեցրել են մեզ շարունակել գործել դժվարին իրավիճակներում ՝ օգտվելով արդեն հաստատված անվտանգության ուղեցույցից ։
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին շրջափակումի մասին

58 Դասավանդի՛ր , Հայաստան