Տարեկան հաշվետվություն 2022 57
« Մեր Ջանե կենտրոնը դարձել է ծրագրերի ու գաղափարների եռուն ինկուբատոր ։ Երբ սկզբում սկսեցինք գումար հայթայթել Կոլխոզ քվեսթի միջոցով , որ մեր դպրոցում սենյակ վերանորոգենք , չէինք էլ կարող պատկերացնել , որ այն կվերածվի ողջ շրջանի ու Արցախի համար կենտրոնի ։ Ես հասկացել եմ , որ սա մի վայր է , որտեղ նույնիսկ իմ ամենահեռավոր մտքերը կարող են իրագործվել իմ ու թիմակիցների կողմից »։
Նանա Գրիգորյան Տասնմեկերորդ դասարանի աշակերտ , Կոլխոզաշեն գյուղ , Արցախ
« Ջանեի շնորհիվ մեր երեխաները ձեռք բերեցին այնպիսի արժեքավոր հմտություններ , ինչպիսիք են թիմային աշխատանքը , կազմակերպվածությունն ու արդյունավետ հաղորդակցությունը ։ Նրանք նույնիսկ սկսել են առավել ակտիվ կենսակերպ վարել ։ Քանի որ Ջանե կենտրոնը ծառայում է որպես գաղափարների ինկուբատոր , երեխաներին տրվում է հնարավորություն քննարկելու իրենց մտքերը , և հնարավորության դեպքում , իրագործել դրանք ։ Կենտրոնը նկատելիորեն խթանել է միջհամայնքային կապերը . մի բան , որ չկար նախկինում մեր շրջանում ։ Դա հիմա ամրապնդում է մեր հավաքական պատկանելիության զգացումը »։
Անահիտ Աղաբեկյան Ծնող և ուսուցիչ , Կոլխոզաշենի միջնակարգ դպրոց
Տարեկան հաշվետվություն 2022 57