56 Դասավանդի՛ր , Հայաստան
« Ես երբ արտերկրում էի , հիմնադիր աշակերտները կազմակերպեցին երրորդ Կոլխոզ քվեսթն առանց ինձ ։ Օրեր շարունակ նրանք Ջանեում պլանավորում ու կազմակերպում էին ։ Ես հասկացա ՝ նրանց այլևս ուսուցիչ պետք չէ . նրանք ինքնուրույն ղեկավարում են թիմն ու կենտրոնը ։ Եվ խոսքը միայն մեկ աշակերտի մասին չէ , այլ տասը ակտիվ երիտասարդնի , որոնք ստանձնել են սոցիալական ձեռնարկության կառավարման պատասխանատվությունն ու առաջնորդությունը ։ Նույն ինքնակառավարումն էլ շարունակվում է հիմա ՝ շրջափակման ժամանակ ։ Ջանեն դարձել է աշակերտների կրթության և ժամանցի կենտրոն այն պահից ի վեր , երբ դպրոցները փակվեցին ջեռուցման բացակայության պատճառով , և այն շարունակում է ծառայել Կոլխոզաշենի աշակերտներին »։
Աշոտ Գաբրիելյան Յոթերորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդ Կոլխոզաշեն գյուղ , Արցախ
« Ընկեր Գաբրիելյանի ղեկավարմամբ մենք սովորեցինք արդյունավետ կերպով իրականացնել համայնքային ծրագրեր և հաջողել թիմային աշխատանքի արդյունքում ։ Կոլխոզ քվեսթն ամբողջությամբ կազմակերպում ենք մենք ՝ աշակերտներով , իսկ մեր Ուսուցիչ-առաջնորդը մեր մենթորն ու ոգեշնչողն է ։ Նա սովորեցրել է մեզ հավատալ մեր կարողություններին ՝ առաջ տանելով մեզ ու մեր ողջ համայնքը ՝ ի հեճուկս մեզ բաժին ընկած մարտահրավերների »։
Նարե Բաբայան Տասներորդ դասարանի աշակերտ , Կոլխոզաշեն գյուղ , Արցախ
56 Դասավանդի՛ր , Հայաստան