«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 57

55

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ

Չնայած Արցախի մեր տարածաշրջանային թիմին բաժին հասած մարտահրավերներին ՝ մենք հպարտորեն նշում ենք , որ համայնքային փոխակերպումը դեռևս Արցախում ընթացքի մեջ է ՝ մասամբ նաև մեր աշակերտների , Ուսուցիչառաջնորդների ու Շրջանավարտդեսպանների ղեկավարած նորարար ծրագրերի շնորհիվ ։
ԿՈԼԽՈԶ ՔՎԵՍԹ
Այդպիսի մի նորարար ծրագիր է Կոլխոզ քվեսթը ։ Այն հարցախույզ խաղ է ( քվեսթ )՝ միտված զարգացնելու տեղական զբոսաշրջությունը Կոլխոզաշեն գյուղում ։ Այն նախագծվել էր աշակերտների կող- մից ղեկավարվող նորարար ծրագրի շրջանակներում Ուսուցիչ-առաջնորդ Աշոտ Գաբրիելյանի ղեկավարությամբ ։ Հարցախույզի օգնությամբ զբոսաշրջիկները ճանաչում են գյուղն ու այցելում դրա պատմական ու մշակութային վայրեր գյուղի աշակերտների հետ ՝ որոնք հարստացնելով նրանց փորձառությունը ։ Մինչ օրս չորս քվեսթ է անցկացվել գյուղ այցելած ավելի քան 100 զբոսաշրջիկի հետ ։ Կոլխոզ քվեսթը նաև սոցիալական ձեռներեցություն է . զբոսաշրջիկների համար վճարովի քվեսթից ստացված գումարն օգտագործվել է գյուղի երիտասարդական կենտրոնը հիմնելու նպատակով ։
ՋԱՆԵ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ջանե երիտասարդական կենտրոնը ծառայում է որպես համայնքային տարածք , որտեղ աշակերտները ուսանում են փոփոխությունների վրա հիմնված ուսուցման հիմունքներ և նախագծում են էլ ավելի նորարար ծրագրեր , որոնք առավել կփոխակերպեն Կոլխոզաշենը ։ Կենտրոն է հաճախում 30 ակտիվ աշակերտ ։ Նրանք մասնակցում են ծրագրերի մշակմանը , և երկու նոր գաղափար արդեն իրականացվում են ՝ Ջանե Ձեռագործությունն ու գյուղի մանկապարտեզի կառուցումը ։

55