54 Դասավանդի՛ր , Հայաստան
օգնությամբբացահայտել ենք Արցախի անցյալի արժեվորման , ներկա ու ապագա մարտահրավերներին ճկուն արձագանքելու ունակության կրթական կարիքները ։ Քննարկումների ժամանակ հավաքված տվ յալները թվայնացվել ու վերլուծվել են 2022 թ . մարտ-ապրիլ ամիսներին ։ Հետազատության երկրորդ փուլը ՝ Արցախի Կրթական ֆորումը , տեղի ունեցավ 2022 թ . մայիսին , որին մասնակցեցին տեղի կրթության ոլորտի 100 ներկայացուցիչ ։ Հետազոտական աշխատանքների ընթացքում հավաքված տվյալները վերլուծվել են Արցախի տարածաշրջանային թիմի կողմից և 2022 թ . օգոստոսին Երևանում , այնուհետև 2022 թ . դեկտեմբերին Ստեփանակերտում ներկայացվել են Արցախի կառավարության կողմից կազմակերպված ֆորումների ընթացքում ։ Հետազոտական աշխատանքների վերջնական արդյունքները արտացոլվել են մի փաստաթղթում , որն ընդգծում է 9 ռազմավարական առաջնահերթություն Արցախի կրթական համակարգի համար և դրանց կատարմանը հասնելու հարակից առաջարկներ Ադրբեջանի հետ այս հակամարտության պայմաններում ։ Փաստաթուղթը ներկայացվել է Արցախի Պետական նախարարին և Արցախի կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թ . նոյեմբերին ։
Արցախի աշակերտները սովորաբար մասնակցում են մեր ամենամյա Աշակերտական առաջնորդության վիրտուալ ճամբարին նոր հավաքագրված Ուսուցիչ-առաջնորդների համար անցկացվող Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայի շրջանակներում ։ Սակայն նրանք չկարողացան մասնակցել 2022-ի ճամբարին ինտերնետ կապի խնդիրների պատճառով ։ Դրա փոխարեն Արցախի տարածաշրջանային թիմի կողմից Մարտակերտ և Մարտունի քաղաքներում այդ քաղաքների և հարակից գյուղերի աշակերտների համար անցկացվեց դեմառդեմ Աշակերտական առաջնորդության ճամբար ՝ ընդհանուր 130 աշակերտի մասնակցությամբ , որը ֆինանսավորեց « Թրենսփերընսի Ինթերնեյշնլ » -ը ։
54 Դասավանդի՛ր , Հայաստան