«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 55

53

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ

2022 թ . մարտին Ադրբեջանը կտրեց Արցախի բնական գազի մատակարարումը և թույլ չտվեց գազատարի վերանորոգումը երեք շաբաթ շարունակ ՝ հարկադրելով դպրոցներին ժամանակավորապես փակ մնալ , իսկ բնակչության մեծամասնությանն էլ թողնելով առանց ջեռուցման ։ Էներգայի ճգնաժամին արձագանքելով ՝ մենք մեկնարկեցինք Տաքացուցիչներ Արցախի համար ֆոնդահայթայթման արշավը ։ Արշավի արդյունքում ավելի քան 10,000 ԱՄՆ դոլար հավաքվեց ընդամենը հինգ օրում և գնվեց 190 տաքացուցիչ Արցախի դպրոցների համար ։
Արցախի աշակերտական նոր տեսլական սահմանելու նպատակով Արցախի տարածաշրջանային թիմը համագործակցեց Արցախի Պետական նախարարի և Արցախի կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարության հետ և ֆոկուս-խմբային քննարկումների և ֆորումի միջոցով իրականացրեց հետազոտություն ։ 2022 թ . մարտից փետրվար ընկած ժամանակահատվածում իրականացվեցին ֆոկուս խմբային քննարկումները իսկ 2022-ի մայիսին ՝ Արցախի Կրթական ֆորումը ։
Ֆոկուս խմբային քննարկումներին մասնակցել է մոտ 23 համայնքի 560 բնակիչ , այդ թվում ՝ աշակերտներ , ծնողներ և ուսուցիչներ ։ Ենթահարցաշարերի

53