«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 54

52 Դասավանդի՛ր , Հայաստան

ԱՐՑԱԽ . 5 ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ

2022 թ . սեպտեմբերին լրացավ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ՝ Արցախում աշխատելու հնգամյա հոբելյանը ։ Մենք հպարտանում ենք այս կարևոր նշաձողով , հատկապես հաշվի առնելով , թե ինչ մարտահրավերների ենք բախվել այնտեղ 2020-ի պատերազմի ընթացքում ։ Չնայած Արցախի անվտանգությունն ու քաղաքական կարգավիճակը շարունակում է մնալ անորոշ , մենք , Հայաստանի ու Արցախի փոխակերպման մեր տեսլականին համահունչ , լիովին հանձնառում ենք աջակցել Արցախին և մեր գործընկեր համայնքներին ՝ անկախ նրանց և մեր բոլորին բաժին ընկած և սպասվող մարտահրավերներից ։
Նպատակ ունենալով ընդգծել մեր ձեռքբերումները ՝ Արցախի մարզային թիմը սերտորեն աշխատել է Պետական գործընկերության հարցերով զբաղվող թիմի հետ և հրապարակել է հինգ տարվա զեկույց Արցախում մեր աշխատանքի մասին ՝ անդրադառնալով հետևյալին .
● Ակադեմիական և սոցիալական ազդեցություն ,
● Համայնքային ներազդեցության ծրագրեր ,
● Առաջնորդության զարգացում ,
● Տեղակայում և տեղափոխում ,
● Արցախում իրականացված միջոցառումներ , քննարկումներ և ֆորումներ ,
● Կրթություն արտակարգ իրավիճակներում և արտակարգ իրավիճակներում համապատասխան արձագանք ,
● Ամառային ճամբարներ ,
● Ֆինանսական ներդրումներ :
Մենք պլանավորում էինք մեր հավաքական հաջողություններն Արցախում նշել 2022 թ . դեկտեմբերին , որտեղ մարդիկ կկարողանային ապահովել իրենց ֆիզիկական ներկայությունըմ միջոցառման ժամանակ , սակայն Արցախի շրջափակումը , որն առկա է մինչ օրս , ստիպեց մեզ ժամանակավորապես հետաձգել միջոցառումը ։
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին 5 տարվա արդյունքների զեկույցի մասին

52 Դասավանդի՛ր , Հայաստան