Տարեկան հաշվետվություն 2022 51
« Որպես նախկին Ուսուցիչ-առաջնորդ , իսկ այժմ էլ ՝ հարավային Տարածաշրջանի ղեկավար ՝ ես պատիվ ունեմ ստեղծել մի այնպիսի միջավայր նոր Ուսուցիչ-առաջնորդների համար , որտեղ նրանք կկարողանան քննարկել , թե ինչու են միացել « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ին , ինչու են զբաղվում հենց դասավանդմամբ ։ Ի վերջո , հարկ է ի ցույց դնել այն ջանքը և ուշադրությունը , որ նրանք ներդնում են դասապրոցեսը կազմակերպելու մեջ ամեն օր փոխելով իրենց աշակերտների կյանքը »։
Մարգարիտա Խամոյան Հարավային տարածաշրջանի ղեկավար
« Ես գտա « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ին կամ , ավելի ճիշտ , « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ը գտավ ինձ , երբ ամենաառաջին խմբի երկու Ուսուցիչ-առաջնորդներ եկան դասավանդելու Լոռվա մարզի Կաթնառատ գյուղ , որտեղ ապրում էի ես համալսարանն ավարտելուց հետո ։ Նրանց ներկայությունը ոգեշնչեց ինձ դառնալ Ուսուցիչ-առաջնորդ , իսկ երկու տարվա ծրագիրն ավարտելուց հետո ես շարունակեցի աշխատել « Դասավանդի ՛ ր , Հայաստան » - ում նախ` որպես Բովանդակության մշակող և գնահատող , իսկ հիմա արդեն ՝ Առաջնորդության զարգացման ղեկավար ։ Այսօր ես մեծագույն հաճույքով մասնագիտական աջակցություն եմ տալիս մի խումբ Ուսուցիչ-առաջնորդների , որոնք վստահ եմ ՝ կօգնեն բացահայտել Հայաստանի համայնքների ներուժը »։
Անի Գյուդակյան Առաջնորդության զարգացման ղեկավար
Տարեկան հաշվետվություն 2022 51